Հա

Քաղաքական

28/07/2021 - 10:25

«Հայաստանը հայաթափւում է, թշնամին քայլելով մտնում մեր երկիր»․ Հ․ Ալւրցեան

Թշնամին մեր սահման ներխուժեց այն ժամանակ, երբ տեսաւ, համոզւեց, գուցէ նաեւ պայմանաւորւածութիւնները կեանքի կոչւեցին, իրենց դէմ որեւէ գործողութիւն չկատարւեց։ Նրանք ուղղակի քայլելով մտան ներս,- Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը։

«alikonline.ir» - Թշնամին մեր սահման ներխուժեց այն ժամանակ, երբ տեսաւ, համոզւեց, գուցէ նաեւ պայմանաւորւածութիւնները կեանքի կոչւեցին, իրենց դէմ որեւէ գործողութիւն չկատարւեց։ Նրանք ուղղակի քայլելով մտան ներս,- Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը։

Նրա խօսքով՝ այս ամիսների ընթացքում թշնամին ամրացրել, կահաւորել է կապիտուլեացիայով իրեն անցած տարածքները, իսկ մեզ մօտ ոչինչ չի փոխւել։

«Մեր իշխանութիւնը որեւէ քայլ չնախաձեռնեց թշնամու դէմն առնելու, սահմանները պաշտպանելու համար։ Նրանք ամէն ինչ արեցին, որպէսզի թշնամու մուտքը հեշտացնեն։ Ուրեմն հետեւեալ եզրակացութիւնը, թէ պատերազմը պայմանաւորւած պարտութիւն էր, եւ յանձնում է նա ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ սահմանները եւ մեզ համար կարեւոր բնագծերը, համոզիչ եւ ճիշտ է․ սա դաւաճանութիւն էր»,- նշեց Ալւրցեանը։

Խօսելով Հայաստանի իշխանութեան՝ զոյգ թշնամիների հետ բարեկամութեան եւ ապաշրջափակման մասին՝ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէնը նշեց, որ թշնամին հասնում է նրան, ինչին ձգտում է։ 

«Մեր կամազուրկ, պարտւած եւ կապիտուլեանտ՝ անձնատւութեան գործընթացն աւարտած այս արարածը, իր քաղաքական վերնախաւով, անում է այն, ինչ կարող է․ դեմագոգիա, որովհետեւ նա ասում է մի բան, որը իրականացման հեռանկար չունի։ Ո՞ւմ հետ սկսել տնտեսական յարաբերութիւն։ Այն երկրների՞, որոնք իրենց քաղաքական ծրագրերում մշտապէս թարմ են պահում Հայաստանի եւ հայութեան ոչնչացման քաղաքականութիւնը։ Այդպիսի հարեւանների հետ ինչպէ՞ս կարելի է ապաշրջափակման եւ տնտեսական յարաբերութիւնների մասին խօսել։ Դա տգիտութիւն է եւ ամբոխավարութիւն»,- նշեց Հայկազուն Ալւրցեանը։

Նա ասաց, որ պատերազմը շարունակւելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեզնից որեւէ մէկը չի պարտւել։ Թշնամու հետ համակեցութիւն, ասում է, անհնար է, իսկ բարեկամութիւն քարոզում են նրանց, ովքեր գործում են դրսի կասկածելի ազդեցութիւնների ու ծրագրերի տակ։

«Այսօր Հայաստանում գիւղեր են հայաթափւում․ այն գիւղերը, որտեղ մտել է թշնամին, կանգնեցրել իր զօրքը, այդ տարածքները արդէն հայաթափւում են կամ հայաթափման վտանգի առաջ են։ Այն արօտավայրերը, հողերը, որտեղ հայերն աշխատում էին, այլեւս ոտք չեն դնում։ Մեր համակեցութիւնը անհնար է․ մինչեւ մենք սա չհասկանանք, պէտք է անընդհատ մտածենք նրանց հետ առեւտուր անելու մասին։ Առեւտուրը դանդաղ մահւան ճանապարհն է։ Այդ էժան առեւտրով խրտնեցնելու են մեր գիւղացիներին եւ գաղթական են դարձնելու»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում նշեց Ալւրցեանը։

Նրա խօսքով՝ այս վիճակից դուրս կը գանք միայն այն դէպքում, երբ երկիրն ազատւի ներսի թշնամիներից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։