Հա

Քաղաքական

28/07/2021 - 10:30

«Բանակցութիւնների սեղանին կայ դրւած փաստաթուղթ եւ իր ցանկալի արդիւնքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր յայտնի գործիքակազմին». Տիգրան Աբրահամեան 

Անվտանգային հարցերի փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ» ունեմ» դաշինքի պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Անվտանգային հարցերի փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ» ունեմ» դաշինքի պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ՀՀ ՊՆ հաղորդագրութիւններից պարզ է դառնում, որ Մոսկւայում նախատեսւած բանակցութիւններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ յարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատւածներում:

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաք Մոսկւայում նախատեսւող բանակցութիւններից առաջ, նախայարձակ մարտական գործողութիւններ է սկսել Հայաստանի Հանրապետութեան սահմանների վրայ` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատւածում»,- նշւած է ՊՆ ռելիզում։

Իրականում սա կարեւոր դետալ է հասկանալու, թէ ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը եւ ինչ քայլերի է պատրաստ դիմել:

Ստացւում է, որ բանակցութիւնների սեղանին կայ դրւած փաստաթուղթ եւ իր ցանկալի արդիւնքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր յայտնի գործիքակազմին՝ սահմանային լարւածութիւն, սադրանքներ, լոկալ մարտեր եւ այլն:

Հաշւի առնելով վերջին շաբաթւայ ընթացքում սահմանի տարբեր հատւածներում առկայ իրադրութիւնը, ինչպէս նաեւ՝ բանակցութիւնների առարկայ փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինւած ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղւած լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել եւ այս մարտերն ընդհանուր տրամաբանութեան մէջ սպասելի են եղել:

Դեռ չեմ խօսում հետախուզութեան, ռազմաքաղաքական իրադրութեան վերլուծութեան եւ իրավիճակի հետագայ ընթացքը յուշող այլ գործօնների մասին:

Պէտք է պատրաստ լինենք իրադրութեան զարգացման բոլոր հնարաւոր սցենարներին եւ դիտարկել երկրի անվտանգութեան ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։