Հա

Քաղաքական

28/07/2021 - 11:40

«Փաշինեանը գնայ սահմանամերձ գիւղեր՝ ի՞նչ անի. այնտեղ վտանգաւոր է, էս վերջերս էլ անձրեւ է գալիս, գուցէ վախենում է՝ մրսի, հիւանդանայ». Արմինէ Ադիբէկեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան, վիրաւորների, գերեվարւածների դէպքերից յետոյ ՀՀ իշխանութիւնները պէտք է հեռանային:

«alikonline.ir» - Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան, վիրաւորների, գերեվարւածների դէպքերից յետոյ ՀՀ իշխանութիւնները պէտք է հեռանային:

«Նրանք ի վիճակի չեն կատարել իրենց ուղիղ պարտականութիւնները: Հետեւաբար, նրանք պէտք է հեռանան, եւ այդ տեղերը զբաղեցնի այն ուժը, որը կը կարողանայ Ադրբեջանին պատշաճ պատասխան տալ»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց նա:

Ադիբէկեանի խօսքով՝ սահմանային միջադէպերը կը շարունակւեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն հանդիպում դիմադրութեան.

«Մինչեւ նրանք չհանդիպեն կոշտ դիմադրութեան եւ հակադարձման, կանգ չեն առնի: Պէտք է մի ուժ, որ այդ ակը հետ պտտեցնի եւ գլորի դէպի Ադրբեջան: Ադրբեջանը կը կանգնի այն ժամանակ, երբ կը ստանայ շատ ուժգին եւ ցաւալի հարւած, իսկ դա կը լինի այն դէպքում, երբ մեր զօրքերը կը վերադառնան Հորադիզ, Ֆիզուլի, Քարվաճառ եւ այն դիրքերը, որ զբաղեցնում էին մինչեւ Փաշինեանի գալը»:

Հարցին՝ արդեօք օրեր առաջ ԱԹՍ-ի հետախուզական աշխատանքի կասեցումը կարելի՞ է համարել հակազդման փորձ, ինչպէս դա ներկայացնում են իշխանամերձ շրջանակները, նա պատասխանեց.

«Դուք այս ԱԹՍ-ն տեսե՞լ էք, հասարակ հարսանիքի դրօն էր: Դա շարքային ռազմական ուժերի պարտականութիւնն է: Նոյն կերպ նրանք կարող են յայտարարել, որ փորձել են դիւերսիոն խմբի ներթափանցման փորձ կասեցնել: Դա նրանց ամենօրեայ աշխատանքն է, որը պէտք է կատարեն, դրա մէջ ոչ մի արտասովոր բան, ոչ մի հերոսութիւն չկայ: Նոյն բանն է, որ ասենք՝ Նիկոլ Փաշինեանն այսօր ատամներն է մաքրել կամ լւացւել է»:

Ադրբեջանի հարցերով փորձագէտը նաեւ գիտի պատճառները, թէ ինչու Փաշինեանը չի այցելում սահմանամերձ այն գիւղերը, որոնց ապագայ էր խոստանում, եւ որոնք այս օրերին թշնամու կրակոցների տակ են:

«Որովհետեւ այնտեղ վտանգաւոր է, երկրորդ՝ էս վերջերս անձրեւ է գալիս, գուցէ վախենում է՝ մրսի, հիւանդանայ: Մարդը հարսանիքների է գնում, լիքը ուրիշ կարեւոր գործ ունի իր կեանքում, գնայ այդ գիւղեր՝ ի՞նչ անի: Այդ գիւղերի բնակիչները նրան վստահել են իրենց ապագան, վե՛րջ, նա էլ ոչինչ պարտք չէ այդ մարդկանց: Ասեմ աւելին՝ այդ մարդիկ շարունակում են վստահել Փաշինեանին, այսինքն՝ նա վստահութեան հետ ոչ մի խնդիր չունի»,- նկատեց նա:

Դիտարկմանը՝ սահմանամերձ այդ գիւղերի բնակիչներն ասում են՝ նախկինների եփած բորշչն է, Փաշինեանը ի՞նչ անի, նա արձագանգեց.

«Վերջ, դէ թող ուտեն այդ բորշչը»:

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։