Հա

Քաղաքական

28/07/2021 - 12:35

«Սկսւել է պետական դաւաճանութեան «Յաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը». Ղազինեան

Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Իմ զօրակցութիւնն եմ յայտնում յունիսի 20-ի ընտրութիւններին 3-րդ համարի քւէաթերթիկի արիւնոտ «ապագայ կայ ապագայ»-ն ընտրողներին. պինդ եղէք:

Նրանց չե՜մ մեղադրում, չե՜մ քննադատում իրենց սխալ ընտրութեան համար, այլ խորը կարեկցում եմ՝ հասկանալով նրանց ծանր հոգեվիճակը, վերջին մէկ ամսւայ իրադարձութիւնների, զոհերի ու վիրաւորների համար անձնական ծանր պատասխանատւութեան բեռը:

Բոլորս էլ սխալական ենք, յաճախ ենք կատարում սխալ ընտրութիւն, բայց միշտ համարձակութիւն ենք ունենում խոստովանել, որ սխալւել ենք եւ կրկնակի եռանդով լծւում ենք այդ սխալն ուղղելու յոյժ կարեւոր գործին:

Հիմա բոլորս պէտք է միասնական լինենք, բացառենք ներքին պառակտումները, քանզի թուրքական տրոյական ձին թշնամու առաջ հիմա էլ բացել է մեր տան դռները, թշնամուն հրաւիրել է ներս եւ նոր զոհերի ու հողերի գնով պլանաւորել է «փրկել» նոր կեանքեր:

Սկսւել է պետական դաւաճանութեան «Յաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։