Հա

Քաղաքական

28/07/2021 - 13:25

«ՌԴ միջնորդութեամբ հիւսիս-արեւելեան ուղղութեամբ ձեռք բերւած հրադադարի պայմանաւորւածութիւնը հիմնականում կատարւում է, շփման գծի փոփոխութիւն տեղի չի ունեցել». ՀՀ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զօրքերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն հիւսիս-արեւելեան ուղղութեամբ հայ-ադրբեջանական զօրքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերեալ։

«alikonline.ir» - ՌԴ խաղաղապահ զօրքերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն հիւսիս-արեւելեան ուղղութեամբ հայ-ադրբեջանական զօրքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերեալ։ Այս պահին, նշւած պայմանաւորւածութիւնը հիմնականում կատարւում է։

Այս մասին յայտնում են ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից։

Ադրբեջանական սադրանքի արդիւնքում սկսւած մարտական գործողութիւնների ընթացքում երկուստեք կիրառւել են հրաձգային զինատեսակներ եւ ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացւել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։

Շփման գծի փոփոխութիւն տեղի չի ունեցել, սահմանային իրադրութիւնը գտնւում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողութեան ներքոյ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։