Հա

Քաղաքական

28/07/2021 - 13:30

«Արծրունին 2010 թ-ից եմ արգելել Արցախի բանակի վերաբերեալ լուսաբանում իրականացնել»․ Մովսէս Յակոբեան

Արծրունին չեմ լսել 2010 թ-ից՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանը։ 

«alikonline.ir» - Արծրունին չեմ լսել 2010 թ-ից՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանը։

Երբ փորձեցինք նրանից մեկնաբանութիւն խնդրել՝ հիմնւելով ՊՆ նախկին խօսնակ Արծրուն Յովհաննիսեանի հաղորդած տեղեկատւութեան վրայ, թէ ՀՀ զինւած ուժերը Վերին Շորժայի հատւածում մէկ դիրք արդէն կորցրել են, Մովսէս Յակոբեանն ասաց, որ ինքը 2010 թ-ից Արծրունին արգելել է Արցախի բանակի վերաբերեալ լուսաբանում իրականացնել՝ իր մասնագիտական ոչ կոմպետենտութիւնից յետոյ։

Մեր ճշտող հարցին՝ սխալ ինֆորմացիա՞ էր հաղորդել, գեներալ-գնդապետն ասաց՝ «այո»։

Մովսէս Յակոբեանի կանխատեսմամբ՝ սահմանային այս լարւածութիւնը, որի պատճառով այս պահի տւեալով 3 զոհ ունենք եւ վիրաւորներ, լայնածաւալ պատերազմի չի վերածւի։

Գեներալ-գնդապետը նշեց, որ ինքն այժմ Արցախում է, պաշտօնական աղբիւրներից տեղեկատւութիւն չունի Կութի ու Վերին Շորժայի հատւածի կոնկրետ որ կէտերում է փոխհրաձգութիւնը, այդ պատճառով էլ աւելի մանրամասն վերլուծութեան անել չի կարող, եւ չի կարող ասել՝ հակառակորդն ինչ նպատակ է հետապնդում։

Արցախում վիճակն այնպիսին է, ինչպէս եղել է, փոփոխութիւն չկայ՝ վստահեցրեց Մովսէս Յակոբեանը։ Իսկ ինքն այժմ Արցախում է, քանի որ Արցախի քաղաքացի է եւ այնտեղ է ապրում։

Յիշեցնենք, որ Մովսէս Յակոբեանն ասել էր՝ Երասխում ադրբեջանցիները կրակում են, քանի որ սահմանագծման աշխատանքներ են իրականացնում, եւ կանխատեսել, որ ՀՀ սահմանի այլ հատւածներում էլ այս նոյն նպատակով առաջիկայում լարւածութիւնը կը մեծացնեն։

Նշենք նաեւ, որ ՊՆ-ից հաղորդում են, որ Արծրուն Յովհաննիսեանը ՊՆ ներկայացուցիչ չէ, եւ նրա գրառումները պաշտօնական համարւել չեն կարող։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։