Հա

Քաղաքական

28/07/2021 - 20:00

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների յայտարարութիւնը

Յուլիսի 28-ին տեղի ունեցաւ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։

Յուլիսի 28-ին տեղի ունեցաւ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկւեցին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրայ յարձակման, դրա հետեւանքով ՀՀ Զինւած ուժերի կրած կորուստների, ինչպէս նաեւ սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապւած հարցեր։ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները, խորը մտահոգութիւն յայտնելով ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ, հարկ են համարում յայտարարել՝

1․ ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը եւ այդ համատեքստում ՀՀ իշխանութիւնների անգործութիւնն ու անկարողութիւնը եւս մէկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրութիւնները, ցաւօք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջեւ ծառացած առաջնային անվտանգային խնդիրները եւ մարտահրաւէրները։

2․ Հայաստանեան հասարակութիւնը պէտք է պաշտօնապէս տեղեկացւած լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրութեան մէջ նշւած հայ-ադրբեջանական հնարաւոր բանակցութիւնների բովանդակութեան եւ ընթացքի վերաբերեալ։

3․ Բաքւի բռնապետը պէտք է յստակօրէն հասկանայ, որ խորհրդարանական վերջին ընտրութիւնների արդիւնքում Հայաստանում ստեղծւել է նոր իրավիճակ, համաձայն որի՝ ձեւաւորւել է խորհրդարանական ազգային եւ առողջ ընդդիմութիւն, որն օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարաւորութիւնները եւ լծակները թշնամուն միջազգային ասպարէզում սանձելու եւ ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

4․ Մեր լիակատար զօրակցութիւնն ու աջակցութիւնն ենք յայտնում ՀՀ Զինւած ուժերին՝ հաւաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինւորներին եւ սպաներին թշնամուն արժանի հակահարւած հասցնելու գործում։

5․ Խորին ցաւակցութիւն ենք յայտնում ՀՀ Զինւած ուժերի զոհւած զինւորականների ընտանիքներին, իսկ վիրաւորներին մաղթում շուտափոյթ ապաքինում։

 

«Հայաստան» դաշինք

28.07.2021թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։