Հա

Քաղաքական

29/07/2021 - 10:40

Հայաստանի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական յանցագործութիւնները միտւած են հայոց պետականութեանը կործանարար հարւած հասցնելու

2021 թւականի յուլիսի 27-ի լոյս 28-ի գիշերը Ադրբեջանը մէկ անգամ եւս ծաւալուն ռազմականգործողութիւններ է սկսել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի հիւսիս արեւելեան ուղղութեամբ:

2021 թւականի յուլիսի 27-ի լոյս 28-ի գիշերը Ադրբեջանը մէկ անգամ եւս ծաւալուն ռազմական գործողութիւններ է սկսել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի հիւսիս արեւելեան ուղղութեամբ:

Նախիջեւանի սահմաններին մօտ Երասխ գիւղի, ինչպէս նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթք գիւղի վրայ յարձակումներից յետոյ, սա արդէն երրորդ անգամն է մէկ շաբաթւայ մէջ, որ Ադրբեջանի յանցագործ իշխանութիւնները ոտնահարում են հրադադարի համաձայնագիրը եւ բացայայտօրէն խախտում Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Հաղորդւում է, որ մարտերը դեռեւս շարունակւում են, դրանց արդիւնքում երէկ գիշեր երեք հայ զինծառայող է զոհւել ադրբեջանական զինուժի կողմից, եւս չորսը վիրաւորւել են:

Միջազգային հանրութիւնը, Եւրոպական միութիւնը եւ ԵՄ անդամ երկրները պէտք է մէկընդմիշտ հասկանան, որ սա ոչ այլ ինչ է, քան նոր փորձ՝ շարունակելու հայերի էթնիկ զտումները, որոնք սկսւել են Արցախում 2020 թ․ պատերազմի ընթացքում: Այս ռազմական ագրեսիան ցոյց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի վերջնական նպատակն է կործանարար հարւած հասցնել հայոց պետականութեանը ու բռնապետներ Ալիեւի եւ Էրդողանի ցեղասպան նկրտումները իրականացնելը, որոնք ի սկզբանէ սահմանւել են աւելի քան մէկ դար առաջ Օսմանեան կայսրութեան կողմից:

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը վճռականօրէն դատապարտում է ադրբեջանական վերջին յարձակումները եւ կոչ անում ԵՄ-ին, ինչպէս նաեւ ազատ աշխարհի ժողովրդավարական երկրներին միանշանակօրէն դատապարտել ադրբեջանական շարունակւող ագրեսիան Հայաստանի ինքնիշխան եւ միջազգայնօրէն ճանաչւած տարածքում: Պէտք է հնարաւոր ամէն քայլ ձեռնարկել նաւթադոլարներից յղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական եւ ագրեսիւ տանդեմին անյապաղ կանգնեցնելու համար։

Աանպատժելիութիւնը եւ անխոհեմ «երկկողմանիութիւնը» հաւասար է ագրեսորին աջակցելուն։

Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք մեր ղեկավարութիւնից պահանջում եւ ակնկալում ենք շիտակութիւն եւ արդարութիւն:

 

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։