Հա

Քաղաքական

29/07/2021 - 11:00

«Բանակցութիւնները գաղտնի են, ինչպէս ամէն ինչ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երէկ հանրութեան համար անակնկալ կերպով պարզ դարձաւ, որ Մոսկւայում պէտք է բանակցութիւններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերւանից ադրբեջանական կողմը նախայարձակ գործողութիւններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրաւոր:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երէկ հանրութեան համար անակնկալ կերպով պարզ դարձաւ, որ Մոսկւայում պէտք է բանակցութիւններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերւանից ադրբեջանական կողմը նախայարձակ գործողութիւններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրաւոր:

Եւ, ահա, ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տարածած յայտարարութիւնում այսպիսի հատւածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաք Մոսկւայում նախատեսւող բանակցութիւններից առաջ նախայարձակ մարտական գործողութիւններ է սկսել Հայաստանի Հանրապետութեան սահմանների վրայ` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատւածում»,- նշւած է ՊՆ տարածած հաղորդագրութիւնում: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այս պահը Մոսկւայում սպասւող որեւէ բանակցութեան մասին տեղեկութիւն առկայ չէր:

Աւելի ուշ պարզ դարձաւ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է յայտարարւում, սակայն որեւէ տեղեկութիւն կրկին առկայ չէր, թէ հրադադարն ինչ պայմաններով է հաստատւում, եւ ինչ խոստման դիմաց:

Իշխանութեան ներկայացուցիչներն աւելի քան լուռ են: Սահմանային լարւածութեան ֆոնին երէկ որեւէ յայտարարութիւն չեղաւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի կողմից այն դէպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձութեան ժամանակ շտապում էր լայւ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլեւ նրա կուսակիցները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խօսնակ Մանէ Գէորգեանի հետ, սակայն հեռախօսազանգերը մնացին անպատասխան. իշխանութիւնները որդեգրել են դարձեալ գաղտնիութեան քողի ներքոյ քայլեր անելու տարբերակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։