ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացւած փոփոխութիւնը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնութիւնը Ադրբեջանին:
«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացւած փոփոխութիւնը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնութիւնը Ադրբեջանին: Այս մասին ըստ՝ Tert.am-ի յայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Փալոնի ներկայացրած փոփոխութեան մէջ ասւած է. «Միջազգային ռազմական կրթութիւն եւ ուսուցում», ինչպէս նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսաւորման ծրագրի» միջոցով յատկացւող որեւէ ֆինանսաւորում չի տրամադրւելու Ադրբեջանին:
Դրոյթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցւել Պաշտպանութեան դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրէնքների 333-րդ յօդւածի համաձայն:
Ինչպէս տեղեկացրին Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի վաշինգտոնեան գրասենեակից, այժմ աշխատանքներ են տարւում նաեւ այդ ուղղութեամբ:
Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխութիւնների մասին յուլիսի 28-ին Պալատի կողմից կայացւած որոշումը: