Հա

Քաղաքական

29/07/2021 - 16:05

«ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Արծրուն Յովհաննիսեանը «Սմերչ»-ին հաւասար զէնք ունի». Գեղամ Մանուկեան

«Ախորժակը ուտելիս է բացւում. անցնող ամիսներին Ադրբեջանը, արձանագրելով Հայաստանի իշխանութիւնների զիջողական, պարտւողական, կրաւորականկեցւածքը, որոշել է աւելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրայ: Պատահական չէ, որ մայիս ամսից ՀՀ տարածքում գտնւում են ադրբեջանական զօրախմբեր և գրեթէ արձագանք չկայ իշխանութիւնների կողմից»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«alikonline.ir» - «Ախորժակը ուտելիս է բացւում. անցնող ամիսներին Ադրբեջանը, արձանագրելով Հայաստանի իշխանութիւնների զիջողական, պարտւողական, կրաւորականկեցւածքը, որոշել է աւելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրայ: Պատահական չէ, որ մայիս ամսից ՀՀ տարածքում գտնւում են ադրբեջանական զօրախմբեր և գրեթէ արձագանք չկայ իշխանութիւնների կողմից»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Նրա խօսքով՝ իշխանութիւնը պարբերաբար կեղծ խայծեր է օգտագործում՝ հանրութեանը շեղելու համար. «Այսօր շատ մարդիկ աւելի շատ քննարկում են, թէ Արծրուն Յովհաննիսեանն ինչու է յայտնւել ուղիղ եթերներում, ինչո՞ւ է սկսել խօսել, քան հարցադրում են անում, թէ ի՞նչ բանակցութիւններ պէտք է տեղի ունենան Մոսկւայում, հարցադրումներ չեն անում, թէ ինչ վիճակ է սահմանի հետ կապւած, ինչու այսպէս պատահեց: Գլոբալ հարցերը մնում են ուշադրութիւնից դուրս: Սա արւում է իշխանութեանը հանրային պատասխանատւութիւնից զերծ պահելու համար, որովհետեւ ամէն օր մենք ականատես ենք լինում նման փուչիկ տեղեկութիւնների, որոնցով հանրութիւնը սկսում է զբաղւել, բայց չի մտածում գլոբալ հարցերի մասին: Սա է պատճառը, որ այսօր մարդիկ չեն ասում՝ ժողովուրդ, բա Փաշինեանը նոյեմբերին յոխորտում էր, թէ 25.000 մարդու կեանք է փրկել, կերակրում էր ստով, ապատեղեկատւութեամբ, մարդկանց մէջ երկար տարիներ ներարկում էին, որ Արցախից պրծնելը լաւ է, մեր երեխեքը էլ Արցախում չեն ծառայում, արդէն ՀՀ-ում են ծառայումմարդիկ կեղծ թեզերով զբաղւելով՝ հարց չեն տալիս՝ եղբայր, էդ ո՞ւր մնաց քո անվտանգութիւնը, խաղաղութիւնը, ո՞ւր մնաց ընտրութիւններից յետոյ յայտարարութիւնը, որ հայ ընտրողը քւէարկեց Արցախի եւ Հայաստանի խաղաղութեան համար. սա՞ է խաղաղութիւնը»:

Հարցին՝ «Հայաստան» դաշինքն առաջարկում էր արժանապատիւ խաղաղութիւն, իսկ Փաշինեանը՝ խաղաղութեան դարաշրջան. ընտրողների զգալի հատւած երկրորդի օգտին քւէարկեց, ինչո՞ւ, ընդդիմութի՞ւնը թերացաւ, չկարողացաւ բացատրել հանրութեանը, թէ՞ մարդիկ գիտակցւած ընտրեցին այս ապագան, նա պատասխանեց. «Պատասխանը բազմաշերտ է. նախ՝ Նիկոլ Փաշինեանը կարողացաւ Հայաստանում դասակարգային պատերազմ սանձազերծել: Կոկիկ հագնւող, սափրւող, կիրթ խօսող, իր աշխատանքով կայացած մարդը դարձաւ թշնամի, թիրախ՝ մեր հանրութեան մի հսկայական հատւածի համար: Արտաշատի գիւղերից մէկում գիւղացուն հարցնում էին՝ որ Նիկոլ ես ընտրել, քոկեանքը փոխւե՞լ է, նա պատասխանեց, որ իր կեանքը չի փոխւել, բայց ուզում է, որ միւսներն էլիր նման ապրեն: Նիկոլ Փաշինեանն այդ թեզով եկաւ: Լենինի կարգախօսներ գործածեց, մուրճի պատմութիւնը՝ իր հերթին: Երկար ժամանակ հանրութեան մեջ պառակտումն ունեցաւ իր որոշիչ դերակատարութիւնը: Երասխաւանցու համար այսօր Տաւուշն էական չէ, տաւուշեցու համար Երասխաւանը էական չէ: Օրերս Տաւուշում ասում էին՝ էս երեք տարիներին, ինչ Փաշինեանը վարչապետ է, իրենց մօտ գրեթէ չեն կրակում, այսինքն՝ չի էլ հասկանում, որ Երասխի կրակոցը կամ Արցախի պատերազմն իր տան վրայ կրակոցն է, ինքը շատ աւելի անպաշտպան դարձաւ այս ամենով: Նիկոլ Փաշինեանը հազար ու մի տեսակի պառակտումներ է մտցրել»:

Գեղամ Մանուկեանի գնահատմամբ՝ գործող իշխանութիւնները փորձում են կազմաքանդել բոլոր կառոյցները.

«ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում, այլեւս յայտնի չէ՝ ով է պատասխանատու, մամուլի հետ ով է աշխատում, ով է դրա կոորդինացիան իրականացնում, յայտնի չէ՝ ո՞վ է թոյլ տալիս, որ Դանիէլ Իոաննիսեանը մարտական յենակէտում սուրճ խմի, Արծրուն Յովհաննիսեանը ուղիղ եթեր մտնի, յետոյ ՊՆ-ն ստիպւած պատասխանի, որ Արծրուն Յովհաննիսեանը մասնաւոր անձ է, ՊՆ-ի հետ կապ չունի, իսկ Արծրուն Յովհաննիսեանն այսօր տիրապետում է ՊՆ կարեւորագոյն գործիքներից մէկին, որն առնչւում է ՀՀ ազգային անվտանգութեանը:

Արծրուն Յովհաննիսեանը երկար ժամանակ եղել է ՊՆ մամուլի քարտուղար, պետութիւնը ինձ՝ քաղաքացուս, ասել է՝ սիրելի քաղաքացի, պաշտօնական տեղեկատւութիւն իմանալու համար հետեւիր Արծրուն Յովհաննիսեանի ֆէյսբուքեան էջին, որը պաշտօնական է, նշանակում է՝ մեր զինւած ուժերի ստորաբաժանումներից մէկն է: Արծրուն Յովհաննիսեանը՝ մասնաւոր անձ, այսօր տիրապետում է 600 հազարից աւելի հետեւորդ ունեցող ֆէյսբուքեան էջին, այսինքն՝ տարբերութիւն չկայ, «Սմերչ» համակա՞րգ է Արծրուն Յովհաննիսեանը տարել՝ իրենց տան բակում կանգնել, թէ՞ ֆէյսբուքեան էջն է վերցրել, որովհետեւ սոցիալական մեդիան նոյն «Սմերչի» նման կարող է յաղթանակներ բերել կամ աւերածութիւններ գործել, սա է մեր բանակի վիճակը: Շաբաթը մէկ ԳՇ պետ եւ պաշտպանութեան նախարար փոխելով, ոչ կոմպետենտ մարդկանց՝ փոխնախարար, յետոյ՝ նախարար նշանակելով այս վիճակին հասանք: Իսկ սա այս իշխանութեան գործելակերպն է՝ քանդել բոլոր կառոյցները, բոլոր կայացած կառոյցները»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։