Հա

Քաղաքական

29/07/2021 - 16:10

«Ադրբեջանը շուտով անարգել զինամթերք է տեղափոխելու Նախիջեւան, իսկ երկու մասի բաժանւած Հայաստանը չի կարողանալու զէնք փոխադրել իր հիւսիսային սահման»․ Ադիբէկեան 

Նիկոլ Փաշինեանը շատ եռանդով պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը կարծես թէ Հայաստանը չէ։ Ստացւում է, որ Ադրբեջանը կատարում է հակահայկական գործողութիւններ, ներխուժում է ՀՀ տարածք, կատարում է ահաբեկչական եւ ռազմական գործողութիւններ, իսկ մենք եռանդով կերտում ենք Ադրբեջանի կոմունիկացիոն անվտանգութիւնը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանը։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը շատ եռանդով պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը կարծես թէ Հայաստանը չէ։ Ստացւում է, որ Ադրբեջանը կատարում է հակահայկական գործողութիւններ, ներխուժում է ՀՀ տարածք, կատարում է ահաբեկչական եւ ռազմական գործողութիւններ, իսկ մենք եռանդով կերտում ենք Ադրբեջանի կոմունիկացիոն անվտանգութիւնը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանը։ Գրում է Tert.am-ը։

Վերջինիս խօսքով՝ կոմունիկացիաների բացումից յետոյ Ադրբեջանը անարգել կարողանալու է յարմարաւէտ պայմաններում զէնք-զինամթերք տեղափոխել Նախիջեւան, իսկ Հայաստանը, կիսւելով երկու մասի, դժւարութիւն է ունենալու զէնք փոխադրել հիւսիսային սահմաններ։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունէութեանը եւ այդ առումով տարաբնոյթ քննադատութիւններին՝ փորձագէտը նշեց․ «ՀԱՊԿ-ը ընդամէնը կարող է օգնել ՀՀ-ին պայքարել արտաքին թշնամու դէմ։ ՀԱՊԿ-ը չի ստանձնել պարտաւորութիւն ՀՀ-ի տեղը ռազմական գործողութիւններ վարելու։ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը դարձնում է հաշմանդամ, որը ի վիճակի չէ իրեն սնել, որովհետեւ սնունդը շուտով ստանալու է Թուրքիայից, պաշտպանել, որովհետեւ մեզ պաշտպանելու է ռուսը, իսկ ջրային ռեսուրսների վրայ նստած է Ադրբեջանը։ ՀՀ-ի գոյութիւնը իմաստազրկւում է։ Մինչեւ ՀԱՊԿ-ին մեղադրելը, Նիկոլ Փաշինեանը պէտք է բոլորիս հաշւետւութիւն տայ՝ ինչ է ինքը արել, որ խնդիրները չէզոքացնի»։

Ադիբէկեանի խօսքով՝ ստեղծւել է այնպիսի իրավիճակ, որ եթէ նոյնիսկ Նիկոլ Փաշինեանը չլինի, նրան յաջորդող իշխանութիւնները միեւնոյն է պէտք է փորձեն կառուցել ապագան՝ ելնելով այսօրւայ դիրքերից։ Փորձագէտը յաւելեց նաեւ, որ եթէ Նիկոլ Փաշինեանը խօսում է այն մասին, որ Ադրբեջանը ուղիղ կապով կապւելու է Նախիջեւանի հետ, ապա պէտք է հիմնաւորի, թէ Հայաստանը ինչ է շահում դրանից։

«Մենք պէտք է ելնենք այն իրադրութիւնից, որը ձեւաւորւել է նոյեմբերի 10-ից յետոյ։ Նիկոլ Փաշինեանը շտապում է, քանի որ աշնանը պէտք է ստորագրւի մեծ խաղաղութեան պայմանագիր։ Փաշինեանը հիմա կիրառում է այն մեթոդները, որը տարիներ շարունակ կիրառել է Ալիեւը Ադրբեջանում, եւ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը տանում է ադրբեջանականացման ուղիով»,- նշեց Ադիբէկեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։