Հա

Քաղաքական

29/07/2021 - 16:15

«ՀՀ-ում այսօրւայ փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիւ խաղաղութեան» բանաձեւի մէջ է, այն միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միաւորել ծայրաստիճան պառակտւած հասարակութեանը». Յովհաննիսեան

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Ելքը փակուղուց» վերտառութեամբ յօդւածը:

«alikonline.ir» - Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Ելքը փակուղուց» վերտառութեամբ յօդւածը:

Աննախադէպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիւ խաղաղութեան» բանաձեւն է։ Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղութեան համաձայնագրով։

Պետութիւնն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։

Իշխանութիւնը խուսափում է հասարակութեան հետ բաց խօսակցութիւնից եւ, կարծես թէ, չունի լուծումներ։

Յունիսի 20-ի ընտրութիւններով «Արժանապատիւ խաղաղութեան» բանաձեւը չի դրւել կասկածի տակ, չի մերժւել, չի կորցրել իր բացառիկ արժէքը։ Պարզապէս այս բանաձեւը ժամանակի սղութեան եւ այլ պատճառներով չի մտել հանրային եւ անհատական գիտակցութիւն։

Մեզ պէտք է մշակել այդ բանաձեւը Հայաստանի ներսում եւ արտաքին աշխարհի համար ընկալելի դարձնելու մեխանիզմները։ Եւ սա պէտք է անել հնարաւորինս արագ։

Չի կարելի վարժւել այն բանին, որ երկրի օրը սկսւում է պատերազմով եւ զոհերով, չի կարելի վարժւել, որ ողջ օրը պետութեան առաջին դէմքերը ձայն չեն հանում, չի կարելի վարժւել այն մտքին, որ այլեւս ուշ է ու ոչինչ անել հնարաւոր չէ։

Գործող իշխանութեան ղեկավարը ցուցադրական յամառութեամբ անընդհատ շեշտում է ժողովրդից ստացած քւէն՝ որպէս իրեն տրւած մանդատ՝ պատմական հարցեր լուծելու։ Սա, մեղմ ասած, կիսաճշմարտութիւն է։ Քարոզարաշաւը եղել է մուրճի, թալանի եւ վենդետաների շուրջ, եւ որեւէ, կրկնում եմ, որեւէ խորքային քննարկում չի եղել Կովկասեան նոր ճարտարապետութեան եւ այս համատեքստում Հայաստանի դիրքորոշումների վերաբերեալ։

Հայաստանում այսօրւայ փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիւ խաղաղութեան» բանաձեւի մէջ է, ինչը ենթադրում է բանաձեւի էւոլիւցիոն զարգացում դէպի ծրագիր եւ հանրային թիմեր, որոնք պատկերացնում են դա որպէս գաղափար եւ ունակ են իրականացնել։ «Արժանապատիւ խաղաղութեան» գաղափարը որպէս ծրագիր եւ ճանապարհային քարտէզ թերեւս նաեւ միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միաւորել ծայրաստիճան պառակտւած հասարակութեանը։ Հակառակ դէպքում իրար դէմ պայքարի պրոցեսը սահուն կարող է վերածւել Հայաստանի դէմ պայքարի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։