Հա

Քաղաքական

31/07/2021 - 11:10

«Եթէ հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենայ, Իրանը կը գործադրի դիւանագիտական, նաեւ քաղաքական հնարաւորութիւնները». իրանագէտ

Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցութիւնների համար: Նման յայտարարութիւն է արել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցութիւնների համար: Նման յայտարարութիւն է արել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

ԱԳՆ ներկայացուցիչը յայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման համար ցանկացած օգնութիւն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամութեան մասին. հաղորդում է գերատեսչութեան մամուլի ծառայութիւնը: Նա նաեւ նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարաւորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները եւ Հարաւային Կովկասում հասնել հրադադարի:

Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում խօսել է Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցչի յայտարարութեան, սահմանային հակամարտութեան զսպման մեխանիզմների շուրջ:

 

- Պարոն Միսակեան, միջնորդի դեր Իրանը փորձեց ստանձնել նաեւ 44-օրեայ պատերազմի օրերին, բայց կարծես թէ ոչինչ չստացուեց, այս դէպքում ա՞յլ կը լինի:

- Եթէ ընդհանուր նայենք Իրանի յայտարարութիւններին` արցախեան հակամարտութեան ողջ շրջանում եւ 44-օրեայ պատերազմից յետոյ, ապա Իրանը միշտ ցանկացել է ստանձնել միջնորդական առաքելութիւն, սակայն մինչ օրս յաջողութիւն չի ունեցել: Ներկայ պահին Իրանի յայտարարութիւնները նախ միտւած են, որ բացառւեն իրենց հիւսիսային սահմանում աւելի լայնամասշտաբ ռազմական բախումները: Այսինքն, իրանական կողմը չի ցանկանում, որ նորից լայնամասշտաբ բախումներ լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` յատկապէս ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Թուրքիայի ազդեցութեամբ կամ դրդմամբ Ադրբեջանը կարող է նաեւ Հայաստանի հանդէպ արդէն ոտնձգութիւններ անել եւ վտանգել ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած սահմանները, ինչն Իրանի համար վտանգ է համարւում:

Իրանական կողմը, նաեւ հաշւի առնելով, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Թուրքիան դէ ֆակտօ ներգրաււած է Հարաւային Կովկասի գոծընթացներում, ցանկութիւն ունի ներգրաււել, ու հէնց այդ պատճառով էլ 3+3 ձեւաչափն է առաջարկւում: Եւ եթէ մինչեւ արցախեան երկրորդ պատերազմն ընկած ժամանակահատւածն իրանական կողմում տեսակէտ կար, որ Հարաւային Կովկասը ռուսական ազդեցութեան գօտի է, եւ պէտք չէ Ռուսաստանի հետ մտնել հակասութիւնների մէջ` այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի մուտքից յետոյ իրանական կողմը չի ցանկանում հետ մնալ ու իր քաղաքական ներգրաււածութեան պատճառով էլ ձգտում է 3+3 ձեւաչափին: Այն, թէ ինչ կը լինի, ձեւաչափը կիրականանա՞յ, թէ՞ ոչ` կախւած է կողմերի, ինչպէս նաեւ միջազգային խաղացողների ցանկութիւնից: Պէտք է սպասենք նաեւ ՀՀ պաշտօնական կարծիքին:

 

- Ընդհանրապէս Իրանն ի՞նչ դեր կարող է խաղալ սահմանային հակամարտութեան զսպման դէպքում:

- Մեր կողմից եւս այդ ուղղութեամբ պէտք է աշխատանք լինի, այսինքն` եթէ հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենայ, ապա Իրանը կը գործադրի դիւանագիտական, նաեւ քաղաքական հնարաւորութիւնները` սահմանային հակամարտութիւնների զսպման դէպքում, յատկապէս, եթէ դրանք վերաբերում են Սիւնիքին, հայ-իրանական ցամաքային սահմանին: Այսինքն, այստեղ Իրանը կարող է լուրջ դերակատարութիւն ունենալ, քանի որ շահերի համընկնումը հէնց հայ-իրանական ցամաքային սահմանին է վերաբերում: Իրանը գործնականում դէմ չէ տարածաշրջանային ապաշրջափակմանը, եթէ դրանք չեն վտանգում հայ-իրանական սահմանը: Իրանական կողմում նաեւ դրական են վերաբերւում Նախիջեւանի երկաթուղու գործարկմանը:

 

- Ինչո՞ւ Իրանը դատապարտող յայտարարութեամբ հանդէս չի գալիս, չէ՞ որ ակնյայտ է` Ադրբեջանն է խախտում հայ-ադրբեջանական սահմանը, յայտնւում ու չի հեռանում ՀՀ տարածքից, այդ երկիրն է լարուածութիւն ստեղծում, եւ այլն:

- Ընդհանուր առմամբ, եթէ նայենք Իրանի հռետորաբանութեանը նաեւ արցախեան հակամարտութեան շրջանում, ապա մշտապէս տարածքային ամբողջականութեան պահպանման, հարցերը խաղաղ լուծելու վերաբերեալ են: Իրանը որեւէ կողմի չի դատապարտում, սակայն դատապարտում է հէնց ռազմական գործողութիւնները, ինչը ներկայ փուլում նաեւ հայկական կողմի տեսակէտներից է:

Իրանը նաեւ բազմիցս յայտարարել է միջազգայնօրէն ճանաչուած սահմանների մասին: Եթէ արցախեան հակամարտութեան ժամանակ դա հայամէտ չէր, ապա Սիւնիքի եւ Գեղարքունիքի հետ կապւած խնդիրներում դա կարող է բաւականին հայամէտ լինել: Չեմ կարծում, որ ներկայ պահին Իրանը շատ կոշտ, դատապարտող յայտարարութիւններ կ'անի: Չպէտք է մոռանալ, որ Իրանում տեղի է ունենում իշխանութեան փոփոխութիւն, նոր նախագահ է իշխանութեան եկել, նոր կառավարութիւն պէտք է ձեւաւորւի, որից յետոյ կը հասկանանք կառավարութեան դիրքորոշումը: Ներկայ անցումային փուլում, կարծում եմ` Իրանը խուսափելու է որեւէ լուրջ քայլից կամ յայտարարութիւնից` դա թողնելով յաջորդ նախագահին եւ կառավարութեանը:

 

Յարակից լուրեր

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան
    «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս է Իրանն արձագանգել ՀՀ Սիւնիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի խափանմանն ու ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից մաքսավճար գանձելուն։

  • «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    Յարգելի՛ հայրենակիցներ,

    Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։

  • «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան
    «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան

    Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մօտ տեղադրւած ադրբեջանական ոստիկանական յենակէտի տեղադրման արդիւնքում Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրայ կիրառւող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրէին ԱԺ-ում հնչեցրած յայտարարութեան, իրանական կողմի արձագանգի եւ հնարաւոր բախումների շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

  • «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան
    «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան

    ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։