Յուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ եւ փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։
«alikonline.ir» - Յուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ եւ փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Հայ դիրքապահների պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդի կրակը լռեցւել է, ամրաշինական աշխատանքները դադարեցւել են։
Ժամը 11։00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայուն է եւ գտնւում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժէք վերահսկողութեան ներքոյ։