Հա

Քաղաքական

01/08/2021 - 08:20

«Ադրբեջանական զօրքերը կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղութեամբ, թիրախային կրակ արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրայ՝ լրջօրէն վնասելով այն». ՀՀ ՊՆ

 Յուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչեւ 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: 

«alikonline.ir» - Յուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչեւ 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւած է ՀՀ ՊՆ հաղորդագրութիւնում:

Մասնաւորապէս` թիրախային կրակ է արձակւել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրայ` լրջօրէն վնասելով այն:

Հայ դիրքապահների պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդի կրակը լռեցւել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայուն է եւ գտնւում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժէք վերահսկողութեան ներքոյ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։