Հա

Քաղաքական

01/08/2021 - 12:40

Մինչ խորհրդարանը ընդունում է հայհոյանքը քրէականացնող նախագիծ, ԵԽ-ն ՀՀ-ի եւ Ադրբեջանի մասին յայտարարութիւն է ընդունում

Ու մինչ նոր խորհրդարանը երեւի շուտով կը կազմի թոյլատրելի հայհոյանքների կատալոգը, Բրիւսէլում Հայ Դատի գրասենեակը, Արմէն Աշոտեանն ու ես բաւականաչափ աշխատանք ենք տարել Եւրոպական պառլամենտի մեր գործընկերների հետ՝ Հայաստանի սահմանին ստեղծւած լարւած իրավիճակի եւ թուրք-ադրբեջանական իսթեբլիշմենթի զանգեզուրեան ախորժակների հետ կապւած: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ նախկին պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը:

«alikonline.ir» - Ու մինչ նոր խորհրդարանը երեւի շուտով կը կազմի թոյլատրելի հայհոյանքների կատալոգը, Բրիւսէլում Հայ Դատի գրասենեակը, Արմէն Աշոտեանն ու ես բաւականաչափ աշխատանք ենք տարել Եւրոպական պառլամենտի մեր գործընկերների հետ՝ Հայաստանի սահմանին ստեղծւած լարւած իրավիճակի եւ թուրք-ադրբեջանական իսթեբլիշմենթի զանգեզուրեան ախորժակների հետ կապւած: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ նախկին պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը:

«Մինչ խորհրդարանը վերջին շնչում ընդունում է հայհոյանքը քրէականացնող օրէնքի նախագիծ, որպէսզի նոր խորհրդարանի «սլենգը» շատ չտարբերւի օրիորդաց վարժարանի բարեկիրթ բառամթերքից, Եւրոպական խորհրդարանի Հարաւային Կովկասի հետ յարաբերութիւնների հարցերով պատւիրակութեան ղեկավար Մարիա Կալիւրանդը, Եւրոխորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրէյ Կովաչեւը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Զելեանա Զիւկոն ընդունել են համատեղ յայտարարութիւն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումների վերաբերեալ:

Եւրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը եւ մայիսի 12-ից Հայաստանի տարածք ադրբեջանական զօրքերի ներթափանցումը։

«Մենք ցաւում ենք յուլիսի 28-ին երեք հայ զինծառայողի մահւան համար ադրբեջանական զօրքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ՝ այն բանից յետոյ, երբ վաղ առաւօտւանից, ինչպէս տեղեկացւում է, հրետակոծւել են հայկական դիրքերը եւ մի քանի գիւղեր, եւ մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում նրանց ընտանիքներին։

Ցաւօք, սա ընդամէնը վերջինն է միջադէպերի կամ սադրանքների շարքից վերջին ամիսների ընթացքում, ներառեալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսւել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զօրքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգութիւնը, երբ զոհւել է եւս մէկ հայ զինւոր։

Ցանկացած հնարաւոր տարաձայնութիւն սահմանի վերաբերեալ պէտք է լուծւի բանակցութիւնների ճանապարհով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, այլ ոչ թէ ուժի եւ միակողմանի գործողութիւնների կիրառման ճանապարհով։

Բոլոր ուժերը պէտք է հեռանան դէպի այն դիրքերը, որոնք զբաղեցւած էին մինչեւ մայիսի 12-ը եւ Հրադադարի մասին եռակողմ յայտարարութեան դրոյթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարեւոր է անյապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանութիւնը։

Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնաւորապէս, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին յայտարարությունները այսպէս կոչւած «Արեւմտեան Զանգեզուրի» վերաբերեալ, եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքը որպէս Ադրբեջանի «բուն հող» յիշատակումները։ Նման յայտարարութիւնները չափազանց անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգութեան հետագայ խափանմամբ»,- ասւած է եւրոպացի պատգամաւորների յայտարարութեան մէջ։

Ու մինչ նոր խորհրդարանը երեւի շուտով կը կազմի թոյլատրելի հայհոյանքների կատալոգը, Բրիւսէլում Հայ Դատի գրասենեակը, Արմէն Աշոտեանն ու ես բաւականաչափ աշխատանք ենք տարել Եւրոպական պառլամենտի մեր գործընկերների հետ՝ Հայաստանի սահմանին ստեղծւած լարւած իրավիճակի եւ թուրք-ադրբեջանական իսթեբլիշմենթի զանգեզուրեան ախորժակների հետ կապւած»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։