Հա

Քաղաքական

01/08/2021 - 12:45

«Նպատակը պարզ է՝ «պոկել» առաւելագոյնը». Տիգրան Աբրահամեան

Անվտանգային հարցերով փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքից ԱԺ պատգամաւոր ընտրւած Տիգրան Աբրահամեանը, անդրադառնալով Երասխի ուղղութեամբ թշնամի գործողութիւններին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Անվտանգային հարցերով փորձագէտ, «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքից ԱԺ պատգամաւոր ընտրւած Տիգրան Աբրահամեանը, անդրադառնալով Երասխի ուղղութեամբ թշնամի գործողութիւններին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ՀՀ ՊՆ հաղորդմամբ, յուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչեւ 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ:

Մասնաւորապէս` թիրախային կրակ է արձակւել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրայ` լրջօրէն վնասելով այն:

Հայ դիրքապահների պատասխան գործողութիւններից յետոյ թշնամու կրակը լռեցւել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայուն է եւ գտնւում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժէք վերահսկողութեան ներքոյ։

Յ.Գ. Թշնամին փորձելու է լարւածութիւնը պահել՝ ուժեղացնելու ճնշումը ՀՀ իշխանութիւնների վրայ։

Նպատակը պարզ է՝ «պոկել» առաւելագոյնը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։