Հա

Քաղաքական

01/08/2021 - 12:50

«Կապիտուլեանտը, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, պարտադրւող պայմանագրերը մերժելու եւ հայոց պետականութեան բեկորները փրկելու վերջին շանսն ունի, բայց չի փրկի»․ Արտակ Զաքարեան

Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․ 

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

«Կասկածելի լեգիտիմութեամբ խորհրդարանը եւ դրա մեծամասնութիւնը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղութեան» պայմանագրերը ստորագրելու եւ վաւերացնելու մանդատ:

Խաղաղութիւնից, կայունութիւնից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժը, շանս ունի ձեւաւորելու իրական «պողպատէ» մանդատ՝ մերժելով պարտադրւող պայմանագրերը եւ իրագործելով Արցախի վերամիաւորման ծրագիրը: Դրանից բացի, այլ գործունէութիւնը՝ կապիտուլեանտ նիկոլի յաջորդ պարզունակ դաւաճանութիւնն է։

Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» աւարտւած են: Կապիտուլեանտն, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, հայոց պետականութեան բեկորները փրկելու վերջին շանսն ունի։ Բայց չի փրկի, որովհետեւ այս խորհրդարանի մեծամասնութեան լեգիտիմութիւնը կասկածելի (գուցէեւ թուրքական) ծագում ունի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։