Հա

Քաղաքական

01/08/2021 - 12:55

«Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երեւանի կենտրոնում». Արթուր Ղազինեան

«Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամաւոր ընտրւած Արթուր Ղազինեանը, անդրադառնալով երկու օր առաջ ԱԺ կողմից հայհոյանքը քրէականացնելուն, գրում է.

«alikonline.ir» - «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամաւոր ընտրւած Արթուր Ղազինեանը, անդրադառնալով երկու օր առաջ ԱԺ կողմից հայհոյանքը քրէականացնելուն, գրում է.

«Ինձ մէկ բան է հետաքրքրում ու նաեւ անհանգստացնում. այդ ի՞նչ են սրանք պատրաստւում անել ու դրա համար իրենց պէտք է ազգովի հայհոյեն,որ որոշել են դա կանխելու համար քրէականացնեն հրապարակային հայհոյելը:

Վերջին անգամ ազատ խօսքը սահմանափակեցին 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ռազմական դրութիւն յայտարարելու մասին ՀՀ կառավարութեան որոշումով, որի ուժով արգելեցին իրազեկւած մարդկանց ներկայացնել ռազմի դաշտում տիրող  իրականութիւնը՝ սահմանելով աստղաբաշխական տուգանքներ:

Ու տեսանք, թէ ինչ եղաւ արդիւնքում. յօրիւեց «յաղթելու ենք» դաւաճանական կեղծիքը, մարդկանց ուղարկեցին մսաղացի մէջ եւ թշնամուն յանձնեցին Արցախի մեծ մասը:

Հիմա արգելել են լրագրողների մուտքը Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, թոյլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, համայնքների ղեկավարներին արգելում են տեղեկութիուններ յայտնել սահմանին տեղի ունեցող իրադարձութիւնների մասին:

Պատկերացնում է՞ք ինչ են անում, որ վախենում են մենք դրա մասին իմանանք ու իրենց հայհոյենք:

Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երեւանի կենտրոնում...»։

 

Յարակից լուրեր

  • Քաղաքագէտները՝ Մինսկի խմբի յայտարարութեան մասին
    Քաղաքագէտները՝ Մինսկի խմբի յայտարարութեան մասին

    «Մէկ Հայաստան» կուսակցութեան հիմնադիր, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու Արթուր Ղազինեանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին յայտարարութիւնը, ընդգծել է. 

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Պայքարը շարունակելու ենք որպէս արտախորհրդարանական ուժ»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Պայքարը շարունակելու ենք որպէս արտախորհրդարանական ուժ»

    Այսօր՝ դեկտեբերի 11-ին, հայաստանեան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց գնահատականը տւեցին խորհրդարանական ընտրութիւններին: Քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Ղազարեանը, «Իմ քայլը» դաշինքից Համազասպ Դանիէլեանը, «Մենք» դաշինքից Թեհմինա Վարդանեանը, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնից Անի Սամսոնեանը: 

  • Որոշակի վերադասաւորւած ուժեր կարող են լուրջ յայտ ներկայացնել ընտրութիւններին
    Որոշակի վերադասաւորւած ուժեր կարող են լուրջ յայտ ներկայացնել ընտրութիւններին

    Թէպէտ քաղաքական դաշտում բոլորն են խօսում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններից, բայց այդպէս էլ անյայտ է, թէ երբ կը կայանայ այն, ովքեր կը մասնակցեն ու ինչպիսի ձեւաչափով: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հարցում նոր իշխանութիւնները կարծես կանգնած են խնդրի առաջ` ուշ անցկացնեն` վարկանիշի խնդիր կունենան շուտ անցկացնեն` չեն հասցնի նախապատրաստւել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, քաղաքագէտ Արթուր Ղազարեանի հետ:

  • ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտէն Երեւանի խնդիրների համար որոշակի լուծումներ է առաջարկում
    ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտէն Երեւանի խնդիրների համար որոշակի լուծումներ է առաջարկում

    Երեւանի քաղաքաշինական, տրանսպորտային, զբաղւածութեան, մշակութային եւ գործարար խնդիրներին վերաբերող ծաւալուն փաստաթուղթ է ներկայացրել ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտէն՝ դեկտեմբերի 10-ին հրաւիրած ասուլիսում: Մարզային կոմիտէի ներկայացուցիչները մայրաքաղաքի զարգացման ծրագրի եւ 2014 թւականի բիւջէի քննարկումների նախաշեմին փորձել են յստակեցնել հիմնախնդիրները եւ լուծումներ առաջարկել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։