Հա

Քաղաքական

02/08/2021 - 12:50

«ԱԺ նախագահ, տեղակալներ չենք ընտրի, մինչեւ «Հայաստան» խմբակցութեան երկու պատգամաւորները կալանքից ազատ չարձակւեն․ առաջին օրւանից Սահամանադրութիւնը խախտելը մեզ լաւ տեղ չի տանելու»․ Արթուր Վանեցեան

Մենք միացել ենք «Հայաստան» խմբակցութեան գործընկերների պահանջին՝ պէտք է ապահովել ազատութիւնից ապօրինաբար զրկւած պատգամաւորների ներկայութիւնն ԱԺ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Վանեցեանը։

«alikonline.ir» - Մենք միացել ենք «Հայաստան» խմբակցութեան գործընկերների պահանջին՝ պէտք է ապահովել ազատութիւնից ապօրինաբար զրկւած պատգամաւորների ներկայութիւնն ԱԺ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Վանեցեանը։ Գրում է Tert.am-ը:

«Յստակ է, որ Սահմանադրութեան պահանջ կայ՝ ԱԺ պատգամաւորը կարող է զրկւել ազատութիւնից բացառապէս ԱԺ որոշմամբ։ ԱԺ-ն ժողովրդի իշխանութեան կրողն է։ Եթէ ԿԸՀ-ն պատգամաւորի թեկնածուին զրկել է անձեռնմխելիութիւնից, հիմք չէ, որ արդէն ընտրւած պատգամաւորը զրկւած լինի ազատութիւնից։ Եթէ առաջին օրւանից խախտւում է Սահամանադրութիւնը, սա մեզ որեւէ լաւ տեղ չի տանելու»,- ասաց նա։

Հարցին՝ իրենք ե՞ւս ԱԺ նախագահ, տեղակալներ չեն ընտրի, մինչեւ այս խնդիրը լուծում չստանայ, Վանեցեանն արձագանգեց՝ միանշանակ։ «Մեր ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում ամբողջութեամբ համաձայն ենք եւ գործելու ենք միասնական»,- նշեց նա։

Դիտարկմանը, թէ 8-րդ գումարման առաջին նիստին «Պատիւ ունեմ»-ը պասիւ է, Վանեցեանն արձագանգեց՝ դաշինքը շատ ակտիւ է, ուղղակի նիստը վարողը, ըստ Վանեցեանի, առաջնորդւում է ոչ թէ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով, այլ խնդրում է տարիքը յարգել։

 

Յարակից լուրեր

  • «Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան
    «Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան

    Մենք մեր անցեալով եւ գործունէութեամբ ցոյց ենք տւել, որ սենեակային ընդդիմութիւն չենք եւ քննարկումներով չենք բաւարարւելու, բայց այս ամբողջ պրոցեսը պէտք է հասունացնենք եւ առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահաւաք․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց յաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրութեան դրսեւորումների մասին։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    «Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնյայտ ապօրինի կալանաւորւած պատգամաւոր Արթուր Սարգսեանն օրերս ազատ է արձակւել։ Երէկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Արթուր Սարգսեանը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

  • «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը
    «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը

    «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելութիւնները։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։