Հա

Քաղաքական

02/08/2021 - 13:40

«Սա ոչ միայն ոտնձգութիւն է այդ պատգամաւորների լիազօրութիւնների, այլեւ անարգանք է ԱԺ-ի նկատմամբ». Արմէն Ռուստամեանը՝ «Հայաստան» դաշինքի 2 անդամների՝ կալանքի տակ գտնւելու մասին

Արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամաւոր գործընկերներ գտնւում են կալանքի տակ, ազատութիւնից զրկւած, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժէք իրականացնել իրենց լիազօրութիւնները։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսեանի եւ Մխիթար Զաքարեանի՝ կալանքի տակ գտնւելուն։

«alikonline.ir» - Արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամաւոր գործընկերներ գտնւում են կալանքի տակ, ազատութիւնից զրկւած, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժէք իրականացնել իրենց լիազօրութիւնները։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսեանի եւ Մխիթար Զաքարեանի՝ կալանքի տակ գտնւելուն։ Գրում է Tert.am-ը:

«Եթէ մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպէս հանգիստ կարելի է սկսել, անցնել օրակարգին ու անտեսել այս ամէնը, ապա այս սկզբով մենք լաւ տեղ չենք հասնի։ Մենք իրաւունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողութիւն է տեղի ունեցել։ Անձեռնմխելիութիւնը շրջանցելով, ԱԺ-ն անտեսելով՝ մեր երկու պատգամաւորները գտնւում են կալանքի տակ։ Սա ոչ միայն ոտնձգութիւն է այդ պատգամաւորների լիազօրութիւնների նկատմամբ, այլեւ անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,- յայտարարեց նա։

Ռուստամեանն ընդգծեց՝ ԱԺ մարմինները, ղեկավարութիւնը այսօր պէտք է ձեւաւորւի, եւ այդ պատգամաւորները ոչ ընտրելու, ոչ ընտրւելու իրաւունք այսօր չեն ունենայ, եթէ ներկայ չլինեն ԱԺ դահլիճում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։