Հա

Քաղաքական

02/08/2021 - 15:05

«Հայաստան» խմբակցութիւնը Մխիթար Զաքարեանին առաջադրեց ԱԺ նախագահի թեկնածու, «Պատիւ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսեանին

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարեանն է։ Իսկ «Պատիւ ունեմ»-ի պատգամաւոր Արթուր Վանեցեանն էլ յայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» խմբակցութիւնից Արթուր Սարգսեանն է։

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը։

Երեք խմբակցութիւններն առաջադրեցին ԱԺ նախագահի՝ իրենց թեկնածուներին։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Կոնջորեանը յայտարարեց, որ ՔՊ ԱԺ նախագահի թեկնածուն Ալէն Սիմոնեանն է։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարեանն է։ Իսկ «Պատիւ ունեմ»-ի պատգամաւոր Արթուր Վանեցեանն էլ յայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» խմբակցութիւնից Արթուր Սարգսեանն է։

Յիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցութիւնից առաջադրւած երկու պատգամաւորները կալանաւորւած են։

 

Յարակից լուրեր

  • «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    Յարգելի՛ հայրենակիցներ,

    Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։

  • «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին
    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին

    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

  • «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց
    «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց

    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

    «alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

    Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

    «Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

    Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

    Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

    «Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

    Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

    «Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

     

  • «Պատիւ ունեմ»-ը պարգեւավճարների գումարը կուղղի պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը
    «Պատիւ ունեմ»-ը պարգեւավճարների գումարը կուղղի պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը

    ՀՀ Ազգային ժողովում կրկին պարգեւավճարներ են բաժանւել. «Պատիւ ունեմ» խմբակցութիւնն այս թեմայի վերաբերեալ յայտարարութեամբ է հանդէս եկել։ 

  • Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցութիւնները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան հետ
    Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցութիւնները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան հետ

    ԱՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր երեք՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն», Արցախի «Արդարութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները սեպտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակի առթիւ Արցախ այցելած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։