Հա

Քաղաքական

02/08/2021 - 15:00

Նիկոլ Փաշինեանը նշանակւել է վարչապետ

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ: Գրում է Yerkir.am-ը։

«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 149-րդ յօդւածի 1-ին մասը.

Նիկոլ Փաշինեանին նշանակել վարչապետ»,- ասւած է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ աւելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին՝ Նիկոլ Փաշինեանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում է ուղարկել։

Ըստ Սահմանադրութեան, ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազօրութիւնների ժամկէտն սկսւելուց յետոյ անյապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրութեան 89-րդ յօդւածով սահմանւած կարգով՝ ձեւաւորւած խորհրդարանական մեծամասնութեան ներկայացրած թեկնածուին:

Սա նշանակում է, որ վարչապետ չի ընտրւում ԱԺ-ի կողմից, այլ իրաւունքի ուժով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։