Հա

Քաղաքական

02/08/2021 - 15:10

«Մտքում երեւի ասում էք՝ անիծւի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծիչի ղեկին»․ Թեւանեանը՝ Հասանովին

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը նիստը նախագահող Կնեազ Հասանովին առաջարկեց լսել ոչ թէ ԱԺ-ում նստածներին, այլ՝ հետեւել ԱԺ կանոնակարգ օրէնքին։

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը նիստը նախագահող Կնեազ Հասանովին առաջարկեց լսել ոչ թէ ԱԺ-ում նստածներին, այլ՝ հետեւել ԱԺ կանոնակարգ օրէնքին։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։

«Ես ձեզ հասկանում եմ, Դուք ասում էք՝ ժողովուրդ ջան, հանգամանքերի բերումով աւելի շուտ եմ ծնւել, վարում եմ նիստը, եկէք շուտշուտ անենք, գնանք տներով։ Մտքում էլ երեւի ասում էք, անիծւի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծիչի ղեկին»,- վարման կարգով իր խօսքում ասաց Թեւանեանը։

Թեւանեանի կարծիքով, բացակայ պատգամաւորների մասով տեղի է ունենում ալիեւութիւն։

«Ալիեւը պահել է մեր գերիների, ասում է՝ եկէք, բանակցենք։ Հիմա նոյնը պատանդի կարգավիճակով պահւում են մեր ընկերները, ասում էք՝ եկէք նիստը անցկացնենք։ Դա հնարաւոր չէ, քանի որ ԱԺ-ն համալրւած չէ»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։