Հա

Քաղաքական

03/08/2021 - 11:35

1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՒՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով

ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը, ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտը, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամը կազմակերպում են 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՒՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը, ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտը, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամը կազմակերպում են 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՒՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովն անցկացւելու է 2021 թ. հոկտեմբերի 19-21-ին, Երեւանում:

Գիտաժողովին ներկայացւող զեկոյցները պէտք է լինեն հետեւեալ թեմաների շուրջ.

- 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը. դասեր եւ վերագնահատումներ:

- 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը, դրանց միջազգային-իրաւական կարգավիճակը եւ Հայաստանը:

- Քաղաքական եւ աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում եւ Հայաստանը:

- Թուրքիայի յաւակնութիւնները տարածաշրջանում: Հայաստանին սպառնացող մարտաւէրները:

- Արեւմուտքը եւ Հարաւային Կովկասը:

- Ռուսաստանը եւ Հարաւային Կովկասը:

- Արցախեան հիմնահարցը տարածաշրջանային զարգացումներում:

Գիտաժողովի նիւթերը հրատարակւելու են երեք լեզուներով (հայերէն, ռուսերէն, անգլերէն):

 

Գիտաժողովի կազմկոմիտէ՝

Խաչատուր Ստեփանեան (պատասխանատու), Խ. Աբովեանի անւան ՀՊՄՀ համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր,

Աշոտ Մելքոնեան, ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրէն պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Ռոբերտ Ղազարեան, ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

Ռուբէն Սաֆրաստեան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Լեւոն Մկրտչեան, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

Հայկազուն Ալւրցեան, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր 

 

Գիտաժողովին մասնակցութեան յայտը (զեկուցողի անուն, ազգանուն, գիտական կոչումը, աստիճանը հիմնական աշխատանքի վայրը, զեկոյցի վերնագիր եւ համառօտագիր հայերէն կամ ռուսերէն կամ անգլերէն լեզուներով) պէտք է ներկայացնել մինչեւ օգոստոսի 27-ը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցէին:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել +3749373377 (WhatsApp, Viber) հեռախօսահամարով կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցէին:

Գիտաժողովի կազմկոմիտէի հաւանութեանն արժանացած սահմանափակ թւով արտասահմանցի զեկուցողների մասնակցութեան համար ճանապարհածախսը եւ կեցութիւնը կը հոգայ կազմակերպող կողմը:

 

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՒՈՂ ԶԵԿՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ.

Համակարգչային շարւածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ A4, վերեւից ներքեւից 2 սմ, ձախից 3 սմ, աջից 1,5 սմ

Ծաւալը՝ առաւելագոյնը 20.000 նշան՝ առանց բացատների:

Տեքստի տառատեսակը՝ հայերէն՝ GHEA Grapalat, ռուսերէն եւ անգլերէն՝ Times New Roman:

Յօդւածի ներկայացման լեզուն՝ հայերէն կամ անգլերէն կամ ռուսերէն:

 

Յօդւածներն ուղարկել՝

Առաջին էջի վերին տողում (մէջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թաւ (Bold) գրւում է յօդւածի վերնագիրը: Մէկ տող բաց թողնելով տողի մէջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թաւ (Bold) տրւում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մէկ տող ներքեւ տողի մէջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրւում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազօտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը եւ երկիրը: Մէկ տող ներքեւ տողի մէջտեղում 12 pt տառաչափով տրւում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցէն:

Մէկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» եւ նշել 7-10 բանալի բառեր (հայերէն, ռուսերէն, ագնլերէն):

Մէկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռաւորութիւնը՝ 1,5: Տեքստը պէտք է հաւասարեցւած լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերութիւնները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Յօդւածի` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն (ամփոփում, аннотация, abstract) ամփոփագրերը պարտադիր են, որոնք տրւում են հիմնական տեքստից յետոյ:

Յղումները պարտադիր են. տրւում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռաւորութիւնը՝ 1: Յղման տեքստը պէտք է հաւասարեցւած լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերութիւններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Յղման մէջ պէտք է ներկայացւած լինեն օգտագործւած աշխատանքի հեղինակի ազգանունը եւ անւան առաջին տառը, այնուհետեւ աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակութեան վայրը, տարեթիւը եւ էջը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։