Հա

Քաղաքական

03/08/2021 - 12:05

Իրանի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պէտք է անի Հայաստանը

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս կը զարգանան հայ-իրանական յարաբերութիւնները նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնավարման ընթացքում։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս կը զարգանան հայ-իրանական յարաբերութիւնները նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնավարման ընթացքում։

Եթէ անգամ փոխւի Իրանի արտաքին քաղաքաքական վեկտորը Հարաւային Կովկասում, ապա դա կը լինի մեր օգտին, քանի որ Էբրահիմ Ռէյիսին փորձելու է իրականացնել այնպիսի քաղաքականութիւն, որ մեր տարածաշրջանում մեծանայ իրանական ներկայութիւնն ու ազդեցութիւնեը: Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Ահարոն Վարդանեանը։

«Իրանի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է ի հակակշիռ Թուրքիայի եւ ճնշելու է վերջինիս։ Այս հարցում մենք կարող ենք համագործակցել Իրանի հետ, մանաւանդ որ` Ռոհանիի կաբինետի արտգործնախարար Զարիֆը յայտարարել էր, թէ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը Իրանի համար կարմիր գծերից մէկն է, ինչը նշել էր նաեւ հարեւան երկրի հոգեւոր առաջնորդը»,-ասաց իրանագէտը։

Վարդանեանի կարծիքով` քանի որ Ռէյիսին իր կողմնակիցների հետ խիստ քննադատութեան էր ենթարկել Ռոհանիի քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում, հետեւաբար, նրանք պէտք է փոփոխութիւններ մտցնեն դրանում` քաղաքականութիւնը դարձնելով աւելի ակտիւ ու դրական իմաստով ագրեսիւ, որպէսզի մեր տարածաշրջանում իրապէս զգացւի Իրանի ներկայութիւնն ու աշխուժութիւնը, այլ ոչ թէ այն պասիւ դիտորդական դերը, որն առկայ էր արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում։ 

«Մեզ համար նոյնպէս բացւում է մանեւրելու մեծ դաշտ։ Ամէն ինչ կախւած կը լինի այն հանգամանքից, թէ մենք ինչպէս կը դրսեւորենք մեզ իրանցիների հետ յարաբերւելիս եւ ինչպէս կօգտագործենք բացւած պատուհանը։ Յատկապէս տնտեսական առումով` կայ մի նրբութիւն, որը նոյնպէս յօգուտ մեզ է։ Տարիներ շարունակ հայ–իրանական մեգածրագրերը չէին իրականացւում ամերիկեան պատժամիջոցների պատճառով, բայց այժմ Իրանի ու ԱՄՆ-ի յարաբերութիւններն այնպիսին են, որ դրանց ընթացքից կարող են շահել նաեւ հայ-իրանական կապերը, առաւել եւս, որ խօսակցութիւններ են գնում մեր տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ու ենթակառուցւածքների ապաշրջափակման մասին»,- ասաց իրանագէտը։ 

Վարդանեանի գնահատմամբ`պէտք է հաշւի առնել աշխարհաքաղաքական իրողութիւնները եւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է տարածաշրջանային գործընթացներում Իրանին տալ որոշակի ազատութիւն, հետեւաբար, նաւթագազային ու էներգետիկ մեգածրագրերի իրականացման համար ի յայտ են գալիս նոր հնարաւորութիւններ։   

Յիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրութիւններն անցկացւել են յունիսի 18-ին։ Յաղթել է դատական իշխանութեան ղեկավար Էբրահիմ Ռէյիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրւել, քանի որ լրանում էր նրա պաշտօնավարման երկրորդ ժամկէտը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։