Հա

Քաղաքական

03/08/2021 - 12:50

«Շիայականութիւնն Իրանում այլեւս վաղուց միայն կրօնական համակարգ չէ, այլ նաեւ իրանական կայսերականութիւնն ապահովող կարեւորագոյն գաղափարախօսութիւն». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ըստ արեւմտեան աղբիւրների գնահատականի՝ Մերձաւոր Արեւելքում Իրանի շահերի ուղեծրում գործող ոչ իրանական ռազմականացւած տարբեր կառոյցների եւ խմբաւորումների մարդուժի թւաքանակը գնահատւում է մօտ 200 հազար։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ըստ արեւմտեան աղբիւրների գնահատականի՝ Մերձաւոր Արեւելքում Իրանի շահերի ուղեծրում գործող ոչ իրանական ռազմականացւած տարբեր կառոյցների եւ խմբաւորումների մարդուժի թւաքանակը գնահատւում է մօտ 200 հազար։

Նման մեծաթիւ իրանամէտ ուժերով էլ Թեհրանը, բացառելով իր ուղղակի զինւորական ներգրաււածութիւնը, իրականացնում է անզուգաչափ ռազմական գործողութիւններ Մերձաեւոր Արեւելքի գրեթէ բոլոր հատւածներում, ի տարբերութիւն իր բոլոր ախոյեանների, հնարաւորին նւազագոյն չափով ներգրաւելով սեփական մարդկային ռեսուրսները հակամարտային բոլոր գօտիներում։

Սակայն այս ամէնը հետաքրքրական է մէկ այլ տեսանկիւնից․իրանցիներն այս հարցում էլ, ըստ էութեան, հանդէս են գալիս որպէս այս հնամենի պետութեան կայսերական աւանդոյթների շարունակականութեան զարմանալի պահապաններ՝ գաղափարական շիայականութեան դրօշի ներքոյ հաւաքելով գրեթէ նոյնպիսի բազմէթնիկ բանակ, ինչպիսին բոլորովին այլ գաղափարախօսութեամբ կար Աքեմենեանների եւ Սասանեանների օրօք։

Այս առումով շիայականութիւնն Իրանում այլեւս վաղուց միայն կրօնական համակարգ չէ, այլ նաեւ իրանական կայսերականութիւնն ապահովող կարեւորագոյն գաղափարախօսութիւն»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։