Հա

Քաղաքական

03/08/2021 - 13:00

Որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում

«Ես Փաշինեանին շատ եմ սիրում ու յարգում», - երէկ ինձ խոստովանեց մի ծանօթ: «Շատ էլ լաւ էք անում,- պատասխանեցի,- իսկ ինչո՞ւ էք այդքան սիրում ու յարգում»: Զրուցակիցս մէկ րոպէ մտածեց ու յետոյ ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

«Ես Փաշինեանին շատ եմ սիրում ու յարգում», - երէկ ինձ խոստովանեց մի ծանօթ: «Շատ էլ լաւ էք անում,- պատասխանեցի,- իսկ ինչո՞ւ էք այդքան սիրում ու յարգում»: Զրուցակիցս մէկ րոպէ մտածեց ու յետոյ ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:

Ես, իհարկէ, հնարաւորութիւն չունեմ սոցիոլոգիական հարցում անցկացնելու եւ յստակ թւեր նշելու, թէ մեր բնակիչների ո՞ր մասն է այդպէս մտածում, բայց բազմաթիւ շփումներից եւ որոշ անուղղակի նշաններից հակւած եմ ենթադրելու, որ դա Փաշինեանի ընտրազանգւածի (եւ, հետեւաբար, ընտրութիւններին մասնակցած քաղաքացիների մեծ մասի) կողմնորոշման հիմնական շարժիչ ուժն է:

Նման անուղղակի նշան է նաեւ այն, թէ ինչպէս են ֆէյսբուքում արձանագրում այն հետապնդումներին, որոնք իշխանութիւնը ձեռնարկել է սիւնեցի քաղաքապետերի եւ գիւղապետերի, այդ թւում՝ ընտրւած պատգամաւորների դէմ. «նրանք թալանչիներ են», «նրանք յանցագործներ են», «նրանք իրենց իշխանութեան ժամանակ մարդ էին ծեծում ու մարդ էին սպանում»:

Այդպիսով, ընդդիմադիր պատգամաւորների բողոքը, որը մենք տեսանք 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքային առաջին օրը, անկախ նրանից՝ իրաւական առումով ճի՞շտ է, թէ՞ սխալ, քաղաքական տեսանկիւնից որեւէ հետեւանք չի ունենայ. ընտրողների մեծամասնութիւնը մանդատ է տւել հէնց այդ հետապնդումների, հէնց այդ «ժողովրդական վրէժխնդրութեան» համար: Իրաւական նրբութիւններն այդ ընտրազանգւածին չեն յուզում:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ես շփւում եմ նաեւ փոքրամասնութեան ընտրազանգւածի հետ, եւ նրանց ասածն էլ մօտաւորապէս նոյնն է՝ նրանք սիրում-յարգում են Քոչարեանին առաւելապէս այն պատճառով, որ տանել չեն կարողանում Փաշինեանին: Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք հայելանման պատկերի հետ. Եթէ Քոչարեանի ընտրողները լինէին մեծամասնութիւն, ապա նրանք նոյն խանդաւառութեամբ կողջունէին ՔՊ-ականներին հետապնդելը: (Ինձ թոյլ կը տամ ենթադրելու, որ այդ հետապնդումները կը լինէին աւելի դաժան):

Եզրայանգումը բաւականին պարզունակ է. խորհրդարան անցած ուժերը աշխատում են, խօսում են, քարոզում են իրենց ընտրազանգւածների համար, որոնք ունեն մօտաւորապէս նոյն կողմնորոշիչները, նոյն իրաւագիտակցութիւնը եւ մտաւոր նոյն մակարդակը: (Բա էլ ո՞ւմ համար նրանք պէտք է աշխատէին):

Մտածող մարդիկ՝ նրանք, ովքեր տեսնում են երանգներ ու աշխարհը «սեւ-սպիտակի» չեն բաժանում, նրանք, ովքեր չափաւոր են, դէմ են ծայրայեղութիւններին, այդ քաղաքական ուժերի թիրախում չեն:

Ճակատագրական հարցն, իհարկէ, հետեւեալն է՝ որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում: Դա դարձեալ սոցիոլոգիական հետազօտութեան խնդիր է: Բայց նորից զուտ լրագրողական մակարդակով կարող եմ փաստել՝ մտածող մարդիկ քիչ չեն: Պարզապէս նրանցից շատերը տարբեր պատճառներով լռում են, ընտրութիւնների էլ չեն գնում: Կարծում եմ, սխալ են վարւում:

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

  • Երբ չկայ հայեցակարգ
    Երբ չկայ հայեցակարգ

    Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինեանը ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարութեան, չունէին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հայեցակարգ:

  • Չնմանւել իշխանութիւններին
    Չնմանւել իշխանութիւններին

    Այն, որ Ազգային ժողովում կրքեր են եռում, նորմալ է. իհարկէ, աւելի լաւ է չբղաւել կամ իրար չվիրաւորել, բայց դրա մէջ էլ ոչ մի արտառոց բան չկայ՝ ոչ մեր, ոչ էլ աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում: Իշխանաւորների կեցւածքի մէջ նոյնպէս որեւէ արտասովոր բան չկայ. կոմունիստների, ՀՀՇ-ականների (իշխանութեան 3-րդ տարուց սկսած), ՀՀԿ-ականների նման, նրանք փքւած են, ինքնագոհ, քննադատութեան եւ իրենց մատչելիութեան համար ամէն կողմից արգելքներ դնող:

  • Հայաստանում հիբրիդային ռեժիմ է
    Հայաստանում հիբրիդային ռեժիմ է

    Դասական աւտորիտարիզմի դէպքում ամէն ինչ պարզ է: Կայ Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հաւաքւած մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանութիւն, մահակներ, աւտոմատներ, գրաքննութեան պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ:

  • 54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը
    54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը

    Փաշինեանին վստահութեան մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խօսւել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժւել են. կասկածի տակ է դրւել այն հիմքը, որի վրայ ստեղծւել է Երրորդ Հանրապետութիւնը:

  • Պատրանքներով ապրելու հետեւանքները
    Պատրանքներով ապրելու հետեւանքները

    ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի յայտարարութիւնն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադէպ է», եւ այդ կազմակերպութիւնը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհութիւն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թէ անվտանգութեան համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնւում Հայաստանը, կարող փոխարինւել մէկ այլ համակարգով, Զասի յայտարարութեան մէջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պէտք է դրդի մեր պետութեանն անել այդ վճռական քայլը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։