Հա

Քաղաքական

04/08/2021 - 17:30

«Նոր կապիտուլեացիա է մեզ պարտադրւելու, դրա դէմն օր առաջ պէտք է առնել»․ Արմէն Ռուստամեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանն այսօրւայ ԱԺ նիստի իր ելոյթում նախ յատկանշեց հետեւեալը․ «Գիտէ՞ք մեր ընտրողները մեզ ինչ պատգամ են տւել»․ ասւածը հիմնաւորելով, պատգամաւորն իր խօսքում նաեւ ընդգծեց, որ ընդդիմութիւնը խորհրդարան է եկել բանավիճելու, քանի որ բան ունի ասելու․

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանն այսօրւայ ԱԺ նիստի իր ելոյթում նախ յատկանշեց հետեւեալը․ «Գիտէ՞ք մեր ընտրողները մեզ ինչ պատգամ են տւել»․ ասւածը հիմնաւորելով, պատգամաւորն իր խօսքում նաեւ ընդգծեց, որ ընդդիմութիւնը խորհրդարան է եկել բանավիճելու, քանի որ բան ունի ասելու․

«Աւարտւել է հին ու նորի հնարքի կիրառման ձեր լիմիտը»,- նշեց Ռուստամեանը՝ շարունակելով.

«Մենք ասում ենք, որ իրավիճակը գնալով լրջանում է, խորանում են մեր խնդիրները, մարտահրաւէրները գնալով աւելանալու են․․․ Քանի դեռ չենք բացայայտել այս պարտութեան իրական պատճառները, չեն կանխարգելել պարտութիւնից բխող վտանգները, մենք ո՞նց ենք խօսում ճգնաժամի յաղթահարման մասին։ Ապրիլեան պատերազմը 44-օրեայ պատերազմից տարբերւում է մի կարեւոր հանգամանքով, որ այդ ժամանակ աշխարհը դատապարտեց Ադրբեջանի յարձակումը, իսկ այս պատերազմի ժամանակ դատապարտում չի եղել»,-նշեց Ռուստամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։