Հա

Քաղաքական

05/08/2021 - 14:25

«Ինչպէս կարելի է կոնստրուկտիւ դաշտում լինել մի քաղաքական ուժի հետ, որը պարտութեան խորհրդանիշն է». Լիլիթ Գալստեան

Խորհրդարանի 3-րդ աշխատանքային օրն է եւ շատ դժւար է խօսել հանրային տրամադրութիւնների մասին, այդքան արագ տպաւորութիւն չեմ կարող փոխանցել: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - Խորհրդարանի 3-րդ աշխատանքային օրն է եւ շատ դժւար է խօսել հանրային տրամադրութիւնների մասին, այդքան արագ տպաւորութիւն չեմ կարող փոխանցել: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը: Գրում է Yerkir.am-ը:

«Ինչ վերաբերում է մեր աշխատանքին՝ մեր թիկունքում 270 հազար ընտրողի ձայն ունենք, մեր ընտրողները մեզանից սպասելքիներ եւ ակնկալիքներ ունեն: «Հայաստան» խմբակցութիւնը, վստահ եմ՝ նաեւ «Պատիւ ունեմը» խորհրդարանական ձեւաչափն օգտագործելու ենք լիարժէքօրէն ներկայացնելու մեր մտածումները, ծրագրերը, քաղաքական գնահատականն այն իրողութեանը, ինչ կատարւեց Հայաստանում: Իսկ իրողութիւնը մեղմ բառ է, ես պէտք է ասեմ ողբերգութիւն, կորուստ, պարտութիւն, որի խորհրդանիշը քաղաքական մեծամասնութեամբ նստած է խորհրդարանում: Ես հաւատում եմ եւ գտնում եմ, որ մենք կարող ենք խորհրդարանի բոլոր հնարաւոր եղանակներն օգտագործել ի շահ հայոց պետականութեան եւ մեր ազգային շահերի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։