Հա

Քաղաքական

05/08/2021 - 14:30

«Արդեօ՞ք Փաշինեանը սեպտեմբերի 25-ին գիտէր, որ 2 օրից լինելու է պատերազմ». Ի. Սաղաթելեանը՝ պատերազմի հանգամանքների եւ այլնի մասին

««Պատիւ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը, որովհետեւ մեր յայտարարած նպատակները շատ մօտ են իրար»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ լրագորղների հետ ունեցած ճեպազրոյցի ժամանակ։

«alikonline.ir» - ««Պատիւ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը, որովհետեւ մեր յայտարարած նպատակները շատ մօտ են իրար»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ լրագորղների հետ ունեցած ճեպազրոյցի ժամանակ։ Գրում է Yerkir.am-ը:

Հարցին, ըստ որի ԱԺ նախագահը դժգոհում է թէ՝ ընդդիմադիրները չեն մասնակցում յանձնաժողովների հետ կապւած քննարկումներին, Իշխան Սաղաթելեանն ասաց, որ այլ պայմաններում գուցէ քննարկէին, բայց այն պարագայում, երբ իրենց ընկերները կալանքի տակ են, երբ ամբիոնից խօսում են հանդուրժողականութեան մասին, սակայն շարունակում են բռնաճնշումներն իրենց գործընկերների, աջակիցների նկատմամբ, իրենք չեն կարող քննարկել պաշտօնների հարց։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը նաեւ նշեց, որ իրենց համար կարեւոր կը լինի, եթէ ստեղծւի Արցախի հարցերով յանձնաժողով, որի նախագահը լինի հէնց ընդդիմութիւնից։

«Եթէ իշխանութիւնն իր պատկերացումներով ձեւաւորի Արցախի հարցով յանձնաժողով, մենք դրա գործունէութիւնն ի սկզբանէ ոչ արդիւնաւէտ կը գնահատենք․․․ Չի կարող իշխանութեան կողմից ստեղծւել յանձնաժողով, որը կը քննի հէնց այդ իշխանութեան գործունէութիւնը։ Մենք ներկայացնելու ենք մեր պատկերացումները, մեր պայմաններն ու առաջարկութիւնները։ Գտնում ենք, որ այդ յանձնաժողովը պէտք է լինի լիարժէք անկախ, ինքնուրոյն, որ իրականացնի համակողմանի եւ ամբողջական ուսումնասիրութիւն։ Հակառակ պարագայում դա կը լինի հերթական ձեւական քայլը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Վերջինս նշեց, որ այդ յանձնաժողովը պէտք է տայ բազմաթիւ հարցերի պատասխաններ, ընդ որում ոչ միայն պատերազմի շրջանում, այլեւ դրանից առաջ։ Նրա խօսքով կարեւոր է իմանալ, թէ ինչ կարող էր անել իշխանութիւնը պատերազմը կանխելու համար, որ չի կանխել:

«Ընդ որում ոչ միայն պատերազմի շրջանում, այլ նաեւ դրանից առաջ: Մենք կարեւորում ենք, թէ ինչ կարող էր անել այս իշխանութիւնը այդ պատերազմը կանխելու համար, որ չի կանխել: Արդեօք կանխատեսում էին պատերազմ, թէ ոչ: Եթէ կանխատեսում էին, ինչու չէին պատրաստւում:

Ես որքան գիտեմ, Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերութեամբ հարցազրոյցի էր, որը յետոյ եթեր չգնաց: Արդեօք ինքն այդ օրը գիտէր, որ 2 օր յետոյ լինելու է պատերազմ: Շատ կոնկրետ հարց եմ տալիս. Ինչու այդ հարցազրոյցը եթեր չգնաց: Այս պատերազմի մեղաւորը եւ պատասխանատուն, պատերազմի արդիւնքների, մենք համարում ենք այսօրւայ իշխանութեանը»,- փաստեց պատգամաւորը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։