Հա

Քաղաքական

05/08/2021 - 17:20

«Եթէ այստեղ էք այսքան պրիմիտիւ, ապա Սիւնիքի, Արցախի, մեր քայքայւած տնտեսութեան հարցերը ինչպէ՞ս էք լուծելու, որոշում կայացրէ՛ք, դա ձեզ մօտ լաւ է ստացւում»․ Գեղամ Նազարեան

Յունիսի 20-ին քաղաքացիները ընտրել են ԱԺ՝ մտածելով, որ այն զբաղւելու է երկրի խնդիրներով, անելու է ամէն ինչ՝ այս խայտառակ վիճակը փոխելու համար, բայց այսօր տեսնում էք, թէ քաղաքական մեծամասնութիւնը ինչ մակարդակի է։ Երկիրը իրենց ձեռքով քանդել են ու պրիմիտիւ խաղերով ուզում են ապացուցել, որ ընդդիմութիւնը այնքան անմիասնական է, որ չի կարողանում իր թեկնածուի օգտնին քւէարկել։

«alikonline.ir» - Յունիսի 20-ին քաղաքացիները ընտրել են ԱԺ՝ մտածելով, որ այն զբաղւելու է երկրի խնդիրներով, անելու է ամէն ինչ՝ այս խայտառակ վիճակը փոխելու համար, բայց այսօր տեսնում էք, թէ քաղաքական մեծամասնութիւնը ինչ մակարդակի է։ Երկիրը իրենց ձեռքով քանդել են ու պրիմիտիւ խաղերով ուզում են ապացուցել, որ ընդդիմութիւնը այնքան անմիասնական է, որ չի կարողանում իր թեկնածուի օգտնին քւէարկել։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտօնում Իշխան Սաղաթելեանի ընտրութեանը։ Գրում է Tert.am-ը:

Վերջինս շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը, ունենալով 71 ձայն, ցանկութեան դէպքում կարող է լուծել այս խնդիրը։

«Որոշում կայացրէ՛ք, դա ձեզ մօտ լաւ է ստացւում։ Առաջին փուլով յայտարարեցիք, որ «Հայաստան» խմբակցութիւնը բացակայ պատգամաւոր ունի, երկրորդ փուլով ուզում էք ապացուցել, որ ընդդիմութիւնը անմիաբան է։ Դուք ահագին մարդկանց խաբել էք տարատեսակ ստերով, որոնց հիման վրայ էլ ձայն էք ստացել, նոյն կերպ շարունակում էք այստեղ։ Եթէ դուք քաղաքական որոշում էք կայացրել, եկէք պարզ ասէք, որ չէք ուզում՝ ընդդիմութիւնը ներկայացւած լինի։ Եթէ այստեղ էք այսքան պրիմիտիւ, բա կառավարութիւնում ինչեր էք անելու, բա Սիւնիքի բարձունքները ինչպէս էք պաշտպանելու, Արցախի, մեր քայքայւած տնտեսութեան հարցը ինչպէս էք լուծելու։ Կրկին մանկապարտէզային խաղերո՞վ։

Նազարեանը իշխող քաղաքական մեծամասնութեանը յորդորեց լրջանալ եւ որոշում կայացնել՝ ցանկանում է, որ ընդդիմութիւնից ներկայացուցիչ լինի, թէ ոչ։

Յիշեցնենք՝ արդէն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելեանը չի ընտրւում ԱԺ փոխնախագահի պաշտօնում։ ԱԺ 107 պատգամաւորներից քւէարկութեանը մասնակցել է 103-ը, անվաւեր է ճանաչւել 5-ը։ Կողմ է քւէարկել 49, դէմ՝ 49 պատգամաւոր։ «Հայաստան» խմբակցութիւնը 3-րդ անգամ առաջադրել է Իշխան Սաղաթելեանի թեկնածութիւնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։