Հա

Քաղաքական

05/08/2021 - 20:10

Հոկտեմբերի 19-ին ի՞նչ է ասել Իշխան Սաղաթելեանը՝ Ն. Փաշինեանին. մանրամասներ հանդիպումից

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ընդդիմութեան կողմից Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրւած Իշխան Սաղաթելեանն իր ելոյթում անդրադարձաւ խորհրդարանում հնչեցւած մի շարք հարցերին եւ մեղադրանքներին՝ նշելով, մասնաւորապէս, հետեւեալը.

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ընդդիմութեան կողմից Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրւած Իշխան Սաղաթելեանն իր ելոյթում անդրադարձաւ խորհրդարանում հնչեցւած մի շարք հարցերին եւ մեղադրանքներին՝ նշելով, մասնաւորապէս, հետեւեալը.

«Որոշել էի ելոյթ չունենայի, բայց քանի որ պարզւեց վերջին պատերազմի մեղաւորն էլ եմ ես եւ հոկտեմբերի 19-ին կարող էի կանգնեցնել պատերազմը եւ չեմ կանգնեցրել, պէտք  է խօսեմ… հոկտեմբերի 19-ի հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Ալէն Սիմոնեանն ու Լիլիթ Մակունցը, պատերազմի ընթացքում 5 անգամ հանդիպել եմ ձեր ղեկավարի հետ, մէկ անգամ էլ՝ հեռախօսազանգ եմ ունեցել, սեպտեմբերի 27-ի առաւօտեան, պատերազմից 2 ժամ յետոյ, Դաշնակցութիւնը որոշում կայացրեց, որ ամէն քաղաքական տարաձայնութիւն դնում ենք մի կողմ, բոլորս զինւորի, պետութեան կողքին ենք, այդ մասին փոխանցել եմ ձեր կուսակցութեան ղեկավարին։ Ես մի առիթով պատմելու եմ մանրամասն այդ 5 հանդիպումների մասին։

Ամսի 27-ից մինչեւ ամսի 19-ը ամէն օր ձեր «արծրունյովհանիսեաններով» ժողովրդին ասել էք յաղթում ենք, յաղթել ենք, Գետաշէնն ու Շահումեանը գրաւել ենք։ Հոկտեմբերի 19-ին կառավարութեան դահլիճում ձեր վարչապետն ասում է վիճակը լաւ չի, պէտք է տանք, ես ասել եմ հետեւեալը․ «Պարոն Նիկոլ Փաշինեան, եթէ այս պատերազմում յաղթենք բոլոր դափնիները քոնն է եւ քո քաղաքական թիմինը, բայց եթէ պարտւենք, ըստ ինձ դու երկիրը տանում ես կապիտուլեացիայի, դուք չէք մարսելու։

Ասել եմ, այս ամենի մեղաւորը եւ պատասխանատուն անձամբ դուք էք, դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ եւ պահանջում եմ ձայնագրութիւնը հրապարակել։ Տւեցիք Էդւարդ Շարմազանովի անունը, մի կարեւոր միտք է ասել, ասեց. «Պարոն Նիկոլ Փաշինեան ձեզ տւել ենք 12.5  հազար քառակուսի կմ-անոց Արցախ ու ինձ հետաքրքիր է ինչ ժառանգութիւն էք թողնելու ձեր յաջորդներին ․․․Ես այդ հանդիպպումների մասին խօսելու եմ, կրկնում եմ պատերազմի մեղաւորը եւ պատասխանատուն դուք էք եւ պէտք է պատասխան տաք։ Հաւանաբար ձեր սցենարի աւարտը նա էր, որ պարոն Կոնջորեանն այս ամբիոնից կրկնի, որ Իշխան Սաղաթելեանը կատարելու է Ալէն Սիմոնեանի յանձնարարականները․․․ Ալէն Սիմոնեանը ինձ չի կարող յանձնրարական տալ  նաեւ ԱԺ կանոնակարգի համաձայն»։

Յիշեցնենք՝ իշխող մեծամասնութիւնը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը, շարունակ տապալում է ըստ Սահմանադրութեան պահանջի խորհրդարանական ընդդիմութեանը հասանելիք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտօնում Իշխան Սաղաթելեանի ընտրութիւնը:

Դա խորհրդարանին չի յաջողւել թէ՛ առաջին, եւ թէ՛ 2-րդ փորձից:

«Հայաստան» եւ «Պատւի ունեմ» խմբակցութիւնները կրկին առաջադրել են Սաղաթելեանի թեկնածութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։