Հա

Քաղաքական

07/08/2021 - 12:40

Իրանին պէտք է այլընտրանք, եւ այդ այլընտրանքը Հայաստանն է. հայ-իրանական յարաբերութիւնները՝ Իրանի նոր նախագահի օրօք

Իրանը միակն է հարեւան երկրներից, որի ազգային անվտանգութեան շահերը համընկնում են Հայաստանի հետ, եւ այս տեսանկիւնից պէտք է ակնկալել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորընտիր նախագահ, պահպանողական Էբրահիմ Ռէյիսին կը շարունակի քաղաքական այդ գիծը:

«alikonline.ir» - Իրանը միակն է հարեւան երկրներից, որի ազգային անվտանգութեան շահերը համընկնում են Հայաստանի հետ, եւ այս տեսանկիւնից պէտք է ակնկալել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորընտիր նախագահ, պահպանողական Էբրահիմ Ռէյիսին կը շարունակի քաղաքական այդ գիծը:

Սակայն թէ կոնկրետ ի՞նչ դիրքորոշումներ նա ունի արտաքին քաղաքականութեան եւ տարածաշրջանային գործընթացների, այդ թւում՝ առեւտրատնտեսական ծրագրերի եւ տրանսպորտային կապերի զարգացման վերաբերեալ՝ յստակ կիմանանք միայն նրա թիմի ձեւաւորումից յետոյ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց իրանագէտ Էմմա Բեգիջանեանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային գործընթացներում Իրանի համար «կարմիր գիծը» Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն է:

Բացի այդ, Իրանը, Հնդկաստանի եւ Եւրոմիութեան հետ միասին, մեծապէս շահագրգռւած է իր նախաձեռնած՝ Պարսից ծոց-Սեւ ծով առեւտրատնտեսական ծրագրի իրագործմամբ եւ այս համատեքստում կարեւորում է Հայաստանի դերը՝ որպէս այլընտրանքային ճանապարհ մէկ պետութիւն դարձած Ադրբեջանին եւ Թուրքիային:

«Իրանին անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եւրոպա: Այլապէս իրենք ունեն Թուրքիայով դէպի Եւրոպա տանող ճանապարհ, Ադրբեջանով դէպի Ռուսաստան տանող ճանապարհ: Այլ խօսքերով՝ եթէ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք այսօր, կարելի է ասել, մէկ պետութիւն են դարձել, յանկարծ փակեն իրենց ճանապարհները, այդ ժամանակ Իրանը այլընտրանք չի ունենայ: Այդ իսկ պատճառով Իրանին պէտք է այլընտրանք, եւ այդ այլընտրանքը մենք ենք: Դա է պատճառը, որ նրանք խիստ դէմ են այսպէս կոչւած «միջանցքի» մասին Թուրքիայի եւ Ադրբեջանի յայտարարութիւններին, որը իբրեւ թէ պէտք է անցնի Հայաստանի տարածքով»,- նշեց իրանագէտը:

Բեգիջանեանի մեկնաբանութեամբ՝ նորընտիր նախագահը, որ իրեն բնութագրում է որպէս իսլամական յեղափոխութեան արժէքները կրող եւ պահպանող, յայտարարել է, որ ունի ծրագիր՝ ինչպէս կարելի է լուծել Իրանի տնտեսական սուր խնդիրները եւ ջրի սակաւութեան բարդագոյն խնդիրը: Բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականութեանը, այդ թւում՝ տարածաշրջանային հարցերին եւ Իրան-Հայաստան յարաբերութիւններին, Էբրահիմ Ռէյիսին ընտրարշաւի ընթացքում չի անդրադարձել այդ հարցերին:

«Միակ բանը, որ նա յայտարարել է, այն է, որ «առաջին հերթին մենք պէտք է բարելաւենք փոխյարաբերութիւնները, խորացնենք բարեկամական կապերը մեր բոլոր հարեւանների հետ: Եթէ ինչ-որ քայլ արւել է՝ շարունակւելու է աւելի մեծ թափով: Հիմա ես յստակ պնդում չեմ կարող անել, բայց պահպանողականները երկրի անվտանգութեանը խիստ կարեւորութիւն են տալիս: Աւելի յստակ կարելի է խօսել մէկ շաբաթից, երբ նա կը ձեւաւորի նոր կառավարութիւնը», - յաւելեց իրանագէտ Էմմա Բեգիջանեանը:

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
    Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում
    Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում

    Հայաստանի վարչապետը մամլոյ ասուլիսի ընթացքին պարզ դարձուց, որ Հայաստան-Արցախ կապող Լաչինի միջանցքի փոփոխութեան կը նախապատրաստուին կողմերը: Իր այս հաստատումը հիմնաւորելու համար ան յղում կատարեց 9 նոյեմբերի յայտարարութեան ներառած համապատասխան կէտին` այլընտրանքային երթուղիի կառուցման համաձայնութեան: Ըստ իրեն, նոր կառուցուող երթուղային ճանապարհը պիտի ըլլայ աւելի յուսալի, եւ անիկա նպատակ ունի ամուր կապ, աւելի որակեալ ճանապարհ ապահովելը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։