Հա

Քաղաքական

09/08/2021 - 09:50

Բանակաշինութեան փոխարէն կամ ինչո՞վ է զբաղւած ՊԲ հրամանատարը

Արդէն 10 ամիս է՝ Հայաստանի եւ ողջ հայութեան հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման գլխաւոր թեման Արցախեան երկրորդ պատերազմում հայ ազգի կրած ծանրագոյն պարտութիւնն ու դրա պատճառներն են։ Հայ ժողովուրդը փորձում է հասկանալ, թէ Արցախեան առաջին պատերազմում տարած փառահեղ յաղթանակից յետյո ինչու այս մի պատերազմը ունեցաւ բոլոր առումներով նման ողբերգական արդիւնք։

«alikonline.ir» - Արդէն 10 ամիս է՝ Հայաստանի եւ ողջ հայութեան հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման գլխաւոր թեման Արցախեան երկրորդ պատերազմում հայ ազգի կրած ծանրագոյն պարտութիւնն ու դրա պատճառներն են։ Հայ ժողովուրդը փորձում է հասկանալ, թէ Արցախեան առաջին պատերազմում տարած փառահեղ յաղթանակից յետոյ ինչու այս մի պատերազմը ունեցաւ բոլոր առումներով նման ողբերգական արդիւնք։ Կարծիքները խիստ հակասական եւ ծայրայեղ կարող են լինել, սակայն մէկ հարցում թերեւս բոլորս միակարծիք ենք․ պարտութեան հիմնական պատճառներից մէկն այն է, որ բանակում ծառայութիւն են իրականացրել եւ իրականացնում այնպիսի հրամանատարներ, որոնք անձնական շահերը վեր են դասում հայրենիքից։ Թւում էր, թէ նոյեմբերի 10-ից յետոյ առանցքային պաշտօններ զբաղեցնող զինւորականները պէտք է ինքնամոռաց լծւէին բանակի վերականգնման եւ հզօրացման գործին, բայց իրականութիւնն այլ է։

Մասնաւորապէս, News.am-ի աղբիւրները ուշագրաւ մանրամասներ են փոխանցել Արցախի Հանրապետութեան ՊԲ հրամանատար գեներալ-լէյտենանտ Միքայէլ Արզումանեանի գործունէութեան վերաբերեալ։ Այսպէս, Արզումանեանը բանակային գործերով զբաղւելու փոխարէն նշանակումից որոշ ժամանակ անց իր բիզնեսն է սկսել, քարի արտահանում է իրականացնում ընկերոջ՝ Արթուր Աւանէսեանի հետ։ Բացի այդ, ըստ լուրերի նա փաստացի իրենով է արել է Քոլատակում բանակի ֆոնդին փոխանցւած տներից երկուսը։ Արզումանեանն անգամ իր դիրքից չազդւելով՝ սեփական արտերը հնձելու համար դիմում է ռուս խաղաղապահների օգնութեանը, որ միջնօրդէն հակառակորդին՝ ադրբեջանցիներին, չկրակել, մինչդեռ նրա պաշտպանութեան ներքոյ գտնւող քաղաքացիները մատնւած են բախտի քմահաճոյքին եւ գտնւում են մշտական վախի մթնոլորտում․ ամէն պահի կարող են յայտնւել հակառակորդի կրակի տակ, գերեւարւել, զրկւել անասուններից։ 

Արզումանեանը աչքի է ընկնում նաեւ իր վարած կադրային քաղաքականութեամբ․ ՊԲ հրամանատարը բազմաթիւ փորձւած հրամանատարերի հեռացրել է ծառայութիւնից՝ նրանց փոխարինելով իւրայիններով։ Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն նա ՊԲ անձնակազմի հետ տարւող աշխատանքների գծով բաժնի պետ է նշանակել ոմն Ռոբերտ Չաքմազեանին, ՊԲ հրամանատարի պաշտօնում նշանակւելուց մի քանի ամիս անց սպայական կոչում է տւել ալկոհոլի նկատմամբ մեծ սէր ունեցող հարազատ եղբօրը՝ Լեռնիկ Արզումանեանին, իսկ իր մտերիմներից Անահիտ Սարգսեանին տեղափոխել է աշխատելու իր ընդունարանում։ Ասում են՝ կան մի շարք արժանի հրամանատարեր եւս, որոնց ՊԲ հրամանատարը առաջիկայում ցանկանում է հեռացնել ծառայութիւնից։ 

Ըստ լուրերի՝ Արզումանեանը, ըստ էութեան խիստ զբաղւած լինելով եկամտաբեր բիզնեսով, անհասանելի է դարձել իր անմիջական ենթակաների համար․ տեղակալները կամ հրամանատարները օրերով չեն կարողանում ընդունելութեան հասնել նրա մօտ կամ հեռախօսակապ հաստատել։ Իսկ վերջերս անգամ նրա մասնակցութեամբ աղմկահարոյց միջադէպ է տեղի ունեցել, որի մասին Արցախում շատերն են տեղեակ․ Միքայէլ Արզումանեանն իր օգնականին՝ Սամուէլ Աբրահամեանին առանց լուրջ պատճառի փողոցում ծեծի է ենթարկել ու հեռացրել աշխատանքից։ 

Յիշեցնենք, որ Միքայէլ Արզումանեանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտօնն էր զբաղեցրել 2020 թւականի հոկտեմբերի 27-ին՝ փոխարինելով ծանր վիրաւորում ստացած Ջալալ Յարութիւնեանին, եւ նրա պաշտօնավարման օրօք է տեղի ունեցել հրադադարի նախօրէին Շուշին յետ բերելու խայտառակ օպերացիան, որտեղ, ըստ զինւորական գործիչների, հրամանատարական կոպիտ սխալների պատճառով հայկական կողմը հարիւրաւոր զոհեր է ունեցել։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։