Հա

Քաղաքական

09/08/2021 - 13:20

«Արայիկ Յարութիւնեանը ցոյց է տալիս, որ ինքը որոշում կայացնելու իրաւունք չունի. նա նշանակւած է Փաշինեանից»․ Մետաքսէ Յակոբեան

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն օրերս Մարտակերտ այցի ժամանակ խօսելով այդ թւում պատերազմի ընթացքում դաւաճանութիւնների մասին՝ ասել է․ «Միանշանակ ուզում եմ ասել. դաւաճանութիւն չի եղել, դաւաճաններ չեն եղել, մենք կռւել ենք աշխարհի դէմ` ունենալով շատ սահմանափակ հնարաւորութիւններ: Որեւէ մէկի վրայ յոյս չդնէք, որ այդ մէկը գալով՝ կարող է մեր երկիրը փրկի, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները»:

«alikonline.ir» - Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն օրերս Մարտակերտ այցի ժամանակ խօսելով այդ թւում պատերազմի ընթացքում դաւաճանութիւնների մասին՝ ասել է․ «Միանշանակ ուզում եմ ասել. դաւաճանութիւն չի եղել, դաւաճաններ չեն եղել, մենք կռւել ենք աշխարհի դէմ` ունենալով շատ սահմանափակ հնարաւորութիւններ: Որեւէ մէկի վրայ յոյս չդնէք, որ այդ մէկը գալով՝ կարող է մեր երկիրը փրկի, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները»:

Նկատենք, որ 2020թ․-ի նոյեմբերի 11-ի իր յայտնի ուղիղ եթերի ժամանակ Արայիկ Յարութիւնեանն ինքն էր ասում․ «Դաւաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, թաքնւել են Երեւանում, ու այսօր մեղաւորներ են փնտրում։ Մի նկուղից միւս նկուղն էին փախչում, որպէսզի առաջնագիծ չգնային։ Բաւական է, շատ փակագծեր կարող եմ բացել։ Բայց իմացէք, դաւաճանել ենք մեր զինւորներին բոլորս՝ կողքին չլինելով։ Ուրիշ մեղաւոր, դաւաճան չկայ»։

Այդ նոյն ելոյթում նա «դաւաճան» բնորոշմամբ նաեւ ասել էր․ «Ես հիմա կասեմ դաւաճաններն ու հող ծախողներն ովքեր են։ Առաջին անգամ ահազանգել եմ հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրաւել էր Մատաղիսն ու Թալիշը ու վտանգւած էր ամբողջ հիւսիսային հատւածը...»։

Aravot.am-ն Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանից հետաքրքրւեց՝ ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է ԱՀ նախագահն այժմ կարծում, թէ դաւաճաններ չեն եղել։ Տիկին Յակոբեանը նախ նշեց․ «Եթէ Արայիկ Յարութիւնեանի գործունէութեան պատմութիւնը դիտարկէք, նա միշտ հակասում է ինքն իրեն։ Նախ, նա յայտնի սուտասան է բոլոր առումներով։ Իր ամենամեծ սուտը, որ «Արցախի օդը 100%-ով փակ է», դարձել է թեւաւոր խօսք։ Նա իր այս պահւածքով ցոյց է տալիս, որ ինքը որոշումներ կայացնելու հնարաւորութիւն, թոյլտւութիւն, իրաւունք չունի։ Նա նախագահ է Արցախում՝ ուղղակի Հայաստանի վարչապետի թոյլտւութեամբ։ Նա ոչ թէ ընտրեալ, այլ նշանակւած նախագահ է Նիկոլ Փաշինեանի կողմից, եւ, բնականաբար, կատարում է այն բոլոր հրահանգները, որոնք իջեցւում են։ Նշեալ յայտարարութիւնը եւս դրա մասին է խօսում, որովհետեւ հայաստանեան ընտրութիւններից յետոյ իրենց օրակարգն է փոխւել։ Աւելի ինքնավստահ են դարձել, եւ, բնականաբար, օրակարգը փոխելով՝ խօսում են այլ կերպ»։

Մետաքսէ Յակոբեանի խօսքով՝ Արայիկ Յարութիւնեանը պահում է այն օրակարգը, որն իրեն թելադրում է ՀՀ իշխանութիւնը։ Ըստ տիկին Յակոբեանի՝ վերջերս կայացած Նիկոլ Փաշինեան-Արայիկ Յարութիւնեան հանդիպման օրակարգում ոչ թէ Արցախի հարցն ու անվտանգութիւնն էին, այլ շինարարութիւնը, տնտեսական հարցերը. «Դա այն պարագայում, երբ այսօր Արցախում ամէն քայլափոխի հանդիպում ենք ադրբեջանցիների, նրանց դրօշների, նրանց լկտի, ցինիկ պահւածքին, իսկ կրակոցներն անդադար ենք լսում։ Արցախի անվտանգային հարցերը նրանք դրել են մի կողմ ու զբաղւած են փող աշխատելով՝ ամենացածր, կեղտոտ մակարդակի փող աշխատելով»։

 

Լուիզա Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։