Հա

Քաղաքական

09/08/2021 - 13:25

«Փաշինեանը կամաց-կամաց յետ է կանգնո՞ւմ խոստումներից». քաղտեխնոլոգը խօսել է սահմանի լարումից

Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչ նպատակների կարող է ծառայել այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքը եւ ինչպէս կարող է իրականացւել հաւանական դեմարկացիան եւ դելիմիտացիան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

«alikonline.ir» - Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչ նպատակների կարող է ծառայել այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքը եւ ինչպէս կարող է իրականացւել հաւանական դեմարկացիան եւ դելիմիտացիան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Բանակցային գործընթացում, որը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, ինչպէս նաեւ 2021թ.-ի յունւարեան քննարկումների ժամանակ հնարաւոր է, որ շօշափւած լինեն այլ հարցեր, այդ թւում նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ու թէեւ ՀՀ իշխանութիւնն ասում է, որ խոստումներ չի տւել միջանցքի առթիւ, բայցեւայնպէս, այդ խօսքը չենք կարող ընդունել որպէս 100-տոկոսանոց ճշմարտութիւն, քանզի ՀՀ իշխանութիւնն արդէն ցոյց է տւել, որ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ մի բան ասել է, բայց արել հակառակը։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Արմէն Բադալեանը։

«Չի բացառւում, որ փակ քննարկումների ժամանակ Փաշինեանը խնդրած լինի ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահներին, որ իր վրայ ուժեղ ճնշում չգործադրեն, որ ինքը կարողանայ պաշտօնը պահել եւ դրա փոխարէն միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Չի բացառւում նաեւ, որ հիմա Փաշինեանը սկսել է կամաց-կամաց յետ կանգնել իր խոստումներից, ինչի արդիւնքում էլ Ադրբեջանը սահմանային լարւածութիւն է սանձազերծել` պահանջելով կատարել այն, ինչ խոստացւել է նախապէս»,- ասաց քաղտեխնոլոգը։

Բադալեանի կարծիքով` միջանցքը հետաքրքրում է ոչ միայն Ադրբեջանին, որպէսզի անմիջական ցամաքային կապ հաստատւի Թուրքիայի հետ, այլեւ Արեւմուտքին, որն իր հերթին կարող է այդ միջանցքի շնորհիւ դուրս գալ դէպի Միջին Ասիա` թուլացնելով Ռուսաստանի դիրքերը, ուստի այդ պատճառով էլ աջակցեց Փաշինեանի իշխանութեան վերարտադրմանը։

Քաղտեխնոլոգի համոզմամբ` տեսնելով, թէ ինչպիսի իշխանութիւն է այսօր Հայաստանում, որը պատրաստ է ամէն ինչ զիջել իշխանութիւնը պահելու համար, որի պատկերացմամբ ժողովրդավարութիւնը գերադասելի է անվտանգութիւնից, Ադրբեջանը ստիպելու է, որ իրեն վերադարձնեն ժամանակին Հայաստանի տարածքում եղած անկլաւները։ Պատահական չէ, որ Տաւուշի մարզի սահմանամերձ գօտում արդէն տեղակայւել են ռուս սահմանապահները, քանզի չի բացառւում, որ այդտեղ մեկնարկեն սահմանագծման աշխատանքները։

Յիշեցնենք, որ Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ էլ, երբ խօսւում էր Սիւնիքում սահմանազատման աշխատանքների հետեւանքով որոշ տարածքներ զիջելու մասին, վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ Սիւնիքի այն տարածքը, որն այսօր գոյութիւն ունի, արձանագրւած է 2010 թ. ԱԺ կողմից հաստատւած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով։

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն իր հերթին քանիցս ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանը չի կարող որոշւել վարչատարածքային բաժանման մասին օրէնքով։

 

Յարակից լուրեր

  • «Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան
    «Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան

    Պատճառը ՀՀ իշխանութիւնների ակնյայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողութիւններով, հանդիպումներով, պաշտօնական այցերով փորձում են ցոյց տալ, որ շարունակում են հայ-ռուսական յարաբերութիւններն այն ոգով, այն տրամաբանութեամբ, ինչպէս դա աւանդաբար եղել է, բայց իրականութեան մէջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականօրէն հակադրւած են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի շուրջ զարգացումները եւս հակառուսական գործընթացներ են:

  • «Քանի՞ կեանք կարող էր փրկւել, եթէ Փաշինեանը 3 տարի առաջ ընդամէնը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրէր 3 ուղղաթիռի համար». Յակոբ Ճաղարեան
    «Քանի՞ կեանք կարող էր փրկւել, եթէ Փաշինեանը 3 տարի առաջ ընդամէնը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրէր 3 ուղղաթիռի համար». Յակոբ Ճաղարեան

    Վարչապետ Նիկոլ Փաշինեաի՝ աւիացիոն հարցերով նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանը, անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի՝ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթիւնին ու դրա ողբերգական հետեւանքներին, իր ֆէյսբուքեան էջում յայտարարութիւն է տւել յանցագործութեան մասին:

  • Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները
    Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները

    Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

  • «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am
    «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am

    Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։

  • «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին
    «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։