Հա

Քաղաքական

10/08/2021 - 08:30

«Ի՞նչ է բանակցւում հիմա, ինչի՞ շուրջ եւ ովքեր են բանակցող կողմերը». Աննա Գրիգորեանը՝ Անդրանիկ Քոչարեանին

«Ի՞նչ է բանակցւում հիմա, ինչի՞ շուրջ եւ ովքե՞ր են բանակցող կողմեր»,- Աննա Գրիգորեանը հետաքրքրւեց ՀՀ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահ վերընտրւող Անդրանիկ Քոչարեանից:

«alikonline.ir» - «Ի՞նչ է բանակցւում հիմա, ինչի՞ շուրջ եւ ովքե՞ր են բանակցող կողմեր»,- Աննա Գրիգորեանը հետաքրքրւեց ՀՀ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահ վերընտրւող Անդրանիկ Քոչարեանից. հաղորդում է Yerkir.am-ը:

«Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամաւորը իր խօսքն հնչեցրեց՝ յղում տալով ՀՀ ՊՆ վերջին հաղորդագրութիւններից մէկին որում ընդգծւում էր՝ մոսկովեան բանակցութիւններին ընդառաջ հակառակորդի սադրիչ կրակահերթերը՝ Գեղարքունիքի եւ Սիւնիքի ուղղութիւններից:

«Պարզ է չէ՞, որ Հայաստանը չի բանակցում Ուզբեկստանի հետ, մեր քաննարկումները ծաւալւում են Ռուսաստանի հետ մեր սահմանների ճշգրտման հետ կապւած, ինչին մասնակցում է նաեւ Ադրբեջանը:

Ի՞նչ խնդիրներ են լուծւում, հաւատացնում եմ Ձեզ այս ամբիոնից չեմ կարող ասել, վերջ ի վերջոյ Աժ թիկունքում ոչ ոք ոչինչ չի բանակցում»,- ասաց Անդրանիկ Քոչարեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։