Հա

Քաղաքական

10/08/2021 - 08:45

«Ադրբեջանի կոշտ արձագանգից յետոյ ՀՀ քանի՞ բարձրաստիճան պաշտօնեայ է այցելել Արցախ». Արթուր Խաչատրեան

«Ուրբաթ օրը պարոն Ռուբինեանը, երբ խօսում էինք Արցախի հարցով մշտական յանձնաժողովի ստեղծման մասին, ասաց, որ այս պահի դրութեամբ մեր ինտեգրացիան բարձրագոյն մակարդակի վրայ է գտնւում: 

«alikonline.ir» - «Ուրբաթ օրը պարոն Ռուբինեանը, երբ խօսում էինք Արցախի հարցով մշտական յանձնաժողովի ստեղծման մասին, ասաց, որ այս պահի դրութեամբ մեր ինտեգրացիան բարձրագոյն մակարդակի վրայ է գտնւում: Տիկնայք եւ պարոնայք, պատերազմից յետոյ, երբ գնում էք Արցախ, քանի՞ բլոկ պոստով էք անցնում, քանի՞ անգամ էք անձնագիր ցոյց տալիս ու մեքենայի բեռնախցիկ բացում: Ես չեմ ասում, թէ պոստերն ինչու են այնտեղ, որովհետեւ, եթէ չլինէին, ամենայն հաւանականութեամբ թուրքական բլոկ պոստեր կը լինէին, եւ մենք էլ չէինք կարողանայ գնալ, որովհետեւ 30-ամեայ պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստանն այլեւս իր արցախեան հատւածի անվտանգութեան երաշխաւորը չէ: Հիմա քանի՞ անգամ են ստուգում, դա ինտեգրացիայի նշա՞ն է»,- ՀՀ Ազգային ժողովում ելոյթի իր խօսքում նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։