Print this page
10/08/2021 - 12:35

«Կը լինեն յաղթանակներ, որոնց մասին հիմա նոյնիսկ չենք պատկերացնում». Դաւիթ Բաբայեան

Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ Արցախի օկուպացւած տարածքների «վերականգնման» ներքոյ ինչ է իրականում պատրաստւում անել Ադրբեջանը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ Արցախի օկուպացւած տարածքների «վերականգնման» ներքոյ ինչ է իրականում պատրաստւում անել Ադրբեջանը։

Անհրաժեշտ է խորութեամբ ուսումնասիրել Ադրբեջանի վարքագիծը, հետեւութիւններ անել եւ պատրաստ լինել կոնկրետ քայլերի, որովհետեւ ադրբեջանական կողմն իր քաղաքականութեան հետ կապւած մօտեցումներն անմիջականօրէն կիրառել է Արցախի նկատմամբ։ Դրանցից մէկն էլ տրանսպորտային աքաղաքականութիւնն է, ըստ որի` Արցախի շրջկենտրոնները Ստեփանակերտի հետ կապող ուղիները դեռ խորհրդային ժամանակաշրջանում անցել են Ադրբեջանի տարածքով, ինչը իւրօրինակ ճնշման եղանակ է եղել եւ հիմա էլ փորձում են ենթակառուցւածքներն այնպէս կառուցել, որ դրանցով հեշտ լինի զօրք եւ զինտեխնիկա տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Դաւիթ Բաբայեանը։

«Հիմա էլ ուզում են Մռաւի տակով թունել կառուցել, եւ եթէ յաջողւի, ապա կը կարողանան Գեանջայից մեծ թւով զօրք եւ զինտեխնիկա տեղափոխել, ինչը ռազմաքաղաքական առումով կը ստեղծի նոր իրավիճակ, եթէ թուրքական զօրքը նոյնպէս տեղափոխւի այդ ճանապարհով։ Նոյն մօտեցումն են ցուցաբերում Արցախի օկուպացւած այլ տարածքներում։ Կառուցում են, օրինակ, Քարին տակը Շուշիին կապող հսկայ ճանապարհը, այսինքն` այնպէս են անում, որ հետագայ էքսպանսիայի ժամանակ օգտագործեն»,- ասաց Արցախի արտգործնախարարը։

Բաբայեանի կարծիքով` արցախցիները պէտք է դուրս գան սթրեսային վիճակից, հզօրացնեն իրենց երկիրը եւ կասեցնեն Ադրբեջանի ծրագրերը։ Ըստ նրա` Արցախն այժմ վերականգնողական փուլում է, այս պահին լուծւում են բազմաթիւ կենցաղային հարցեր, բայց դա չի նշանակում, թէ մոռացութեան են տրւում աշխարհաքաղաքական խնդիրները։ Բաբայեանի խօսքով` հիմա ամբողջ Արցախն է դարձել սահմանամերձ, վտանգներն ու մարտահրաւէրներն են ահագնացել, բայց եթէ լինի հայրենասիրութիւն, պրոֆեսիոնալիզմ եւ անսասան հաւատք, ապա բոլոր դժւարութիւնները կը յաղթահարւեն եւ կը լինեն յաղթանակներ, որոնց մասին հիմա նոյնիսկ չենք պատկերացնում։

 

Յարակից լուրեր