Հա

Քաղաքական

10/08/2021 - 13:10

«Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսւում է մէկ կէտից՝ ամրապնդել ձեր իշխանութիւնը» . Իշխան Սաղաթելեան

Այն իշխանութիւնը, ով շրջափակել է ՀՀ Սահմանադրական դատարանը, այն Ազգային ժողովը, որի պատգամաւորներն իր կուսակցութեան ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանութիւնը եւ այդ քաղաքական մեծամասնութիւնը իրաւունք չունի խօսելու արդարադատութեան համակարգից եւ արդարադատութեան համակարգում բարեփոխումներ իրականացնելուց: Ազգային ժողովում ելոյթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Այն իշխանութիւնը, ով շրջափակել է ՀՀ Սահմանադրական դատարանը, այն Ազգային ժողովը, որի պատգամաւորներն իր կուսակցութեան ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանութիւնը եւ այդ քաղաքական մեծամասնութիւնը իրաւունք չունի խօսելու արդարադատութեան համակարգից եւ արդարադատութեան համակարգում բարեփոխումներ իրականացնելուց: Ազգային ժողովում ելոյթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«Յայտարարեցիք վեթթինգ, ասացիք արդարադատութեան համակարգից հեռացնում ենք կոռումպացւած դատաւորներին, բայց պարզւեց վերադարձնում էք կոռումպացւած դատաւորներին, նոյնիսկ նրանց, որոնց ձեր ասած՝ կոռումպացւած նախկին իշխանութիւնը հեռացրել էր դատական համակարգից: Խօսում էք օրէնքի դիկտատուրայից. սիրելի հայրենակիցներ, դա բլեֆ է: Եթէ խօսքը օրէնքի եւ իրաւունքի գերակայութեան մասին է եւ օրէնքի իրաւահաւասարութեան մասին է, դա շատ լաւ է, բայց դուք դրա հետ որեւէ կապ եւ առնչութիւն չունէք, ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսւում է մէկ կէտից՝ ամրապնդել ձեր իշխանութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։