Հա

Քաղաքական

10/08/2021 - 13:25

«Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մէջ». Գեղամ Նազարեանը՝ իշխանութիւններին

«Գլխաւոր խնդիրը, որը պէտք է պարզի 44-օրեայ պատերազմի խնդիրներով զբաղւող քննիչ եանձնաժողովը, հարցն է, թէ ինչու մենք չկանխեցինք պատերազմը, ի՞նչ պէտք է անէինք պատերազմը կանխելու համար եւ ինչո՞ւ էինք ամէն ինչ անում մեր երկիր պատերազմ բերելու համար՝ անելով մի շարք գործողութիւններ, քայլեր»,- խորհրդարանում յայտնեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը:

«alikonline.ir» - «Գլխաւոր խնդիրը, որը պէտք է պարզի 44-օրեայ պատերազմի խնդիրներով զբաղւող քննիչ եանձնաժողովը, հարցն է, թէ ինչու մենք չկանխեցինք պատերազմը, ի՞նչ պէտք է անէինք պատերազմը կանխելու համար եւ ինչո՞ւ էինք ամէն ինչ անում մեր երկիր պատերազմ բերելու համար՝ անելով մի շարք գործողութիւններ, քայլեր»,- խորհրդարանում յայտնեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը:

Իշխանական պատգամաւորներին յիշեցնելով, որ քննարկւում է ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի հարցը՝ պատգամաւորը յայտնեց, որ իր պատկերացմամբ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնաժողովը պատերազմից շատ առաջ պէտք է լսէր ԳՇ պետին, միւս զինւորականներին՝ հասկանալու համար, թէ իրերի եւ ուժերի յարաբերակցութիւնն ինչպիսին է, եւ փորձեր քաղաքական ղեկավարութեանը յուշել, թէ ինչ պէտք է արւէեր, որ այդ վիճակից դուրս գային:

Գեղամ Նազարեանի կարծիքով ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովը պէտք է դեռ 2020 թւականի մայիսից տագնապ բարձրացներ թէ բայրաքթարների դէմ ի՞նչ պէտք է արւի:

«Յատկապէս յուլիսեան մարտերից յետոյ մենք պէտք է հասկանայինք, թէ մեզ ինչ է սպասւում, այլ ոչ թէ քաղաքական շոուների համար մեդալաբաժանութամբ զբաղւէինք»,- նկատեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը եւ յաւելեց. «Պատերազմի 4-րդ օրը պէտք է աւելի ուշադիր լսէինք, թէ ի՞նչ էին ասում զինւորականները եւ Բաքուն ու Գետաշէնը գրաւելու մասին առասպելները տարածելու ֆոնին փորձէիք մտածել, թէ ինչ պէտք է անել, որ պատերազմն օր առաջ դադարեցւի եւ հասկանայինք, թէ ինչու երկրի ղեկավարը ոչինչ չի անում, չի ուզում անել պատերազմը դադարեցնելու ամար»:

Նրա խօսքով, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնաժողովը պէտք է երկրի քաղաքական ղեկավարից հոկտեմբերի 19-20-ից յետոյ ճշտէր, թէ ինչո՞ւ չի դադարեցնում պատերազմը, առաւել եւս ՌԴ տարածած յայտարարութեան ֆոնին, որը տարակուսած էր, թէ ինչու Հայաստանը չհամաձայնեց իր առաջարկութեան հետ եւ չդադարեցրեց պատերազմը:

«Պարզէր, թէ ինչո՞ւ հոկտեմբերի 19-ից յետոյ չդադարեցւեց պատերազմը, որից յետոյ կորցնում էինք տարածքներ, բնակավայրեր, եկեղեցիներ եւ ամէն օր՝ առնւազն 200 տղայ»,- ասաց պատգամաւորը:

Գեղամ Նազարեանը գտնում է, որ ԱԺ յանձնաժողովը պէտք է նախաձեռնի եւ օր առաջ հրապարակւի զոհերի իրական թիւը:

Նա նաեւ յայտնեց, որ Եռաբլուրում յուղարկաւորւած տղաների հարազատների համար շատ լուրջ թեմա է տապանաքարերի հարցը եւ հերթական անգամ նրանց վէրքը թարմացնում են եւ կոչ արեց ընդամէնը կանչել զոհւածների հարազատների ներկայացուցիչներին եւ նրանց տապանաքարերի հարցը ողբերգութեան չվերածել, որովհետեւ այդ ընտանիքներում իրական ողբերգութիւն է, որովհետեւ ինչ որ մէկը որշել է այս կամ այն քարը դնել:

Նազարեանը առաջարկեց դադարեցնել բանակին ուղղւած բոլոր մեղադրանքները, քանի որ այն յաղթել է արցախեան առաջին պատերազմում, ապրիլեան պատերազմում այնպիսի հակահարւած են տւել թշնամուն, որ նա աղերսել է խաղաղութիւն, իսկ 44-օրեայ պատերազմում զինւորները հրամանատարների հետ կռւել են աշխարհի հզօր բանակների դէմ:

«Աշխարհի ամենալուրջ ծառայութիւնների հետախուզութիւնների հաւաքական թւերի մասին եմ խօսում, մեր տղերքը թշնամուն 18-20 հազար զոհ են պատճառել, այ այդ բանակն է, որին պէտք է յարգանքով վերաբերւել»,- յայտարարեց պատգամաւորը:

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորն ասաց, թէ ընդդիմութեանը հարցնում են, թէ մեզ ինչի մէջ էք մեղադրում, եւ պատասխանեց. «Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մէջ, չենք ասում, թէ ինչու պարտւեցինք, այլ ասում ենք, թէ ինչու սկսւեց պատերազմը, ինչու այն չկանխեցինք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։