Հա

Քաղաքական

11/08/2021 - 13:00

Ադրբեջանը հարւածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղութեամբ (լուսանկարներ)

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի եւ 08:58-ի սահմաններում հակառակորդը հարւածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանութեան Բանակի մարտական դիրքերի ուղղութեամբ: 

«alikonline.ir» - Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի եւ 08:58-ի սահմաններում հակառակորդը հարւածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանութեան Բանակի մարտական դիրքերի ուղղութեամբ: Գրում է Tert.am-ը:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադէպի առնչութեամբ համապատասխան տեղեկատւութիւն եւ փաստեր են տրամադրւել ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեանը:

 

Յարակից լուրեր

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Խաբկանքի եւ իրականութեան միջեւ
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Խաբկանքի եւ իրականութեան միջեւ

    Հայաստանում լրատւամիջոցներ կան, որոնք Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանավարման օրերից գրեթէ ամէն օր յայտարարում են, թէ Ռուսաստանը փլուզւում է, շուտով այդ երկիրը կը դադարի գոյութիւն ունենալուց, առնւազն այն տեսքով, որ ունի հիմա։ Այս քարոզին զուգահեռ ժամանակի ընթացքում Արեւմուտքի ձեռքին խաղալիք դարձած Ելցինին փոխարինեց ռուսական մեծապետական ձգտումները մարմնաւորող Պուտինը, եւ փոխւեց Ռուսաստանը։ 

  • «Ադրբեջանը՝ որպէս արհեստածին կազմաւորում, մեղմ ասած, այնքան էլ բարւոք վիճակում չէ». Վարդան Ոսկանեան
    «Ադրբեջանը՝ որպէս արհեստածին կազմաւորում, մեղմ ասած, այնքան էլ բարւոք վիճակում չէ». Վարդան Ոսկանեան

    Ադրբեջանը՝ որպէս արհեստածին կազմաւորում, մեղմ ասած, այնքան էլ բարւոք վիճակում չէ, որքան դա փորձում է ներկայացնել Բաքւի բռնապետական վարչախումբը, իսկ Արցախի բռնազաւթւած տարածքներում ծախսւող իւրքանչիւր մանաթը կտրւում է առաջին հերթին հէնց բուն Ադրբեջանի տարբեր շրջաններից, ինչն էլ յարուցում է արդէն իսկ նկատելի դժգոհութիւն:

  • Վեհանձնութի՞ւն, թէ՞ սպառնութիւն
    Վեհանձնութի՞ւն, թէ՞ սպառնութիւն

    Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ 12 Օգոստոսին «Ազ.Թի.Վի.»-ի հետ հարցազրոյցի ընթացքին կատարեց շարք մը յայտարարութիւններ, որոնցմէ կ’առանձնացնեմ երկուքը։

    «Զանգեզուրի միջանցքը պէտք է, սակայն սկիզբը դէմ էին։ Այժմ՝ յառաջիկայ շաբաթներուն, անոնցմէ կը սպասենք Զանգեզուրի միջանցքի ճամբան», յայտարարեց Ալիեւ՝ հակասելով երկու օր առաջ՝ 10 Օգոստոսին, Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Ճէյհուն Պայրամովի «Ատրպէյճանը Նախիջեւանի հետ կապուելու համար ունի այլընտրանքային ճամբայ Արաքս գետով` շրջանցելով Հայաստանը:

  • «Նրանք պատրաստւում են Ադրբեջանի խողողովակներով գազ ստանալ. ամէն կերպ պահպանելու են Ադրբեջանի շահերը». Արմինէ Ադիբէկեան
    «Նրանք պատրաստւում են Ադրբեջանի խողողովակներով գազ ստանալ. ամէն կերպ պահպանելու են Ադրբեջանի շահերը». Արմինէ Ադիբէկեան

    «Քանի այս իշխանութիւնները ղեկին են, Լաչինն էլ կը տանք, Սիւնիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տաւուշն էլ, Տիգրանաշէնն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպէս արձագանգեց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը:

  • «Մեզ համար վերադարձ չկայ անցեալին. Ադրբեջան պետութեան մէջ Արցախը ապագայ ունի միայն մէկ ձեւով՝ ոչնչացում». Դաւիթ Բաբայեան
    «Մեզ համար վերադարձ չկայ անցեալին. Ադրբեջան պետութեան մէջ Արցախը ապագայ ունի միայն մէկ ձեւով՝ ոչնչացում». Դաւիթ Բաբայեան

    168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով Ալիեւի՝ արցախահայութեան վերաբերեալ օգոստոսի 12-ի յայտարարութիւններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր յայտարարութիւններում «ազնիւ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում եւ ցոյց է տալիս, թէ ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպէս առանձին միաւոր, որպէս երկիր, առաւել եւս՝ որպէս պետութիւն։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։