Հա

Քաղաքական

12/08/2021 - 12:16

Հայաստանն Անատոլիա համարող «գործչի» իրական դէմքը

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամութեան մոլի ջատագով, սորոսական, այս փուլում՝ համատեղութեամբ նաեւ ՔՊ-ական պատգամաւոր Մարիա Կարապետեանն այսօր եւս ելոյթ ունեցաւ Ազգային ժողովում: Քննադատելով խորհրդարանական  ընդդիմութեանը՝ Մարիա Կարապետեանը քաղաքակիրթ եղանակով կրկին փորձեց արցախեան ճգնաժամի կարգաւորման, սահմանազատման աշխատանքների, տրանսպորտային ապաշրջափակման ու այլ ուղղութիւններով իրականացւող փաշինեանական դաւադիր, թուրքահաճոյ քայլերն ու գործողութիւնները խորամանկաբար պատել գեղեցիկ ձեւակերպումների ու ընդդիմութեանն ուղւած մեղադրանքների անորակ շղարշով:

Վահէ Սարգսեան

 

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամութեան մոլի ջատագով, սորոսական, այս փուլում՝ համատեղութեամբ նաեւ ՔՊ-ական պատգամաւոր Մարիա Կարապետեանն այսօր եւս ելոյթ ունեցաւ Ազգային ժողովում: Քննադատելով խորհրդարանական  ընդդիմութեանը՝ Մարիա Կարապետեանը քաղաքակիրթ եղանակով կրկին փորձեց արցախեան ճգնաժամի կարգաւորման, սահմանազատման աշխատանքների, տրանսպորտային ապաշրջափակման ու այլ ուղղութիւններով իրականացւող փաշինեանական դաւադիր, թուրքահաճոյ քայլերն ու գործողութիւնները խորամանկաբար պատել գեղեցիկ ձեւակերպումների ու ընդդիմութեանն ուղւած մեղադրանքների անորակ շղարշով:

Ամենեւին չխորանալով Մարիա Կարապետեանի ելոյթում հիւսւած գեղեցիկ պատումների մէջ՝ ներկայացնենք, թէ իրականում ով է եւ ինչ է ուզում նա:

Մարիա Կարապետեանը եւ նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիւ ծրագրերի ու դրամաշնորհների  միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպէսզի հայոց պատմութեան դասագրքերում վերանան թշնամական կերպարները:

Օրինակ՝ թուրքերի հետ եւ Թուրքիայի «Պատմութիւն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացւած բազմապիսի ծրագրերից մէկով, որի համար թուրքական հիմնադրամը յատկացրել է շուրջ 20 հազար եւրօ բիւջէ (19,995 եւրօ), նպատակ է հետապնդւել «մարտահրաւէր նետել պատմութեան դասագրքերում առկայ՝ թշնամու կերպարներին եւ ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կը խթանի պատմութեան ուսուցումը Հայաստանում եւ Թուրքիայում»:

Յիշեցնենք՝ Թուրքիայի «Պատմութիւն» հիմնադրամը նշւած հակահայ ծրագիրն իրականացրել է՝ համագործակցաբար «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրէն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող Մարիա Կարապետեանի եւ Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչեանի հետ: (Վերջինս այն նոյն անձն է, ով հանդիսանում էր 2020 թ. ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչները եւ օրինակելի ծրագրերը լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարը):

Եթէ աւելի պարզ, ապա Մարիա Կարապետեանի եւ թուրք գործընկերների մշակած պատմութեան դասաւանդման վերաբերեալ հայեցակարգերի ու մեթոդների համաձայն՝ թուրքերը եւ ադրբեջանցիները չպէտք է ներկայացւեն որպէս ջարդարարներ:

Պարզ է՝ դրանով մոռացութեան կը տրւեն անցեալի արիւնալի էջերը, Հայաստանում կը ձեւաւորւի ազգային պատմութեանն անհաղորդ, դիմագծից ու արժանապատւութիւնից, հայոց ազգային պահանջատիրութիւնից զուրկ, Թուրքիայից եւ Ադրբեջանից ոչինչ չպահանջող  խոտակեր մի սերունդ, եւ դրանով իսկ կը վերանար (կամ «կը փոխակերպւէր») հայ – թուրքական կոնֆլիկտը (մօտաւորապէս այն, ինչը ցանկանում են Ռ. Էրդողանն ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դեմ պայքարող ուժերը):

Լիլիթ Մկրտչեանն ու Մարիա Կարապետեանը կրկին Թուրքիայի «Պատմութիւն» հիմնադրամի եւ թուրք հեղինակների հետ համատեղ 2017 եւ 2019 թւականներին հրատարակել են «Պատմութեան ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատութիւն եւ այլընտրանքներ» եւ «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի եւ Թուրքիայի համար» ձեռնարկները:

Դրանք որպէս հակահայկական, հակազգային ձեռնարկներ որակւեցին հայ պատմագիտական հանրոյթի առանցքային 

ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարւեց դաւաճանութիւն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, 

երջանկայիշատակ Արտակ Մովսիսեանի   հարցազրոյցներն ու մեկնաբանութիւններն  այդ մասին):

Նշենք դաւաճանութեան միայն երկու փաստ.

Մարիա Կարապետեանը (ինչպէս նաեւ Լիլիթ Մկրտչեանն ու մի շարք թուրք հեղինակներ) 2017 թ. լոյս տեսած «Պատմութեան ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատութիւն եւ այլընտրանքներ» հայ-թուրքական համատեղ ձեռնարկում Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անւանել են Անատոլիա (էջ 52):

Նոյն ձեռնարկում Մարիա Կարապետեանը (կրկին Լիլիթ Մկրտչեանի եւ թուրք հեղինակների հետ համատեղ) քննադատում է «Հայոց պատմութիւն» դասագրքի հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագութեամբ» ներառել են Ապրիլեան  քառօրեան հերոսացնող դրւագներ. «…Ազգային ազատագրման այս պատմութիւնը յագեցւած է նաեւ միլիտարիզմի գաղափարախօսութեամբ: Զարմանալի է այն արագութիւնը, որով դասագրքի բովանդակութիւնը կլանում է ռազմատենչ կոնտենտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում 2016 թ. ապրիլեան սրացումից ընդամենը մի քանի ամսւայ ընթացքում 2016-2017 թթ. ուսումնական տարւայ 12-րդ դասարանի «Հայոց պատմութիւն» դասագիրքը ներառում է երկու էջանոց պատմւածք՝ եզրակացնելով, որ «…Արցախեան պատերազմի այս նոր փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբւածութեամբ, զինւորի եւ բանակի կողքին կանգնելու հաստատակամութեամբ անպարտելի է եւ պատրաստ է միշտ ինքնակազմակերպւելու, զինւորագրւելու հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին եւ շարունակելու Արցախան պատերազմի մեր յաղթարշաւը»…» (էջ 55):  

Ահա թե ով է Մարիա Կարապետեանը եւ ինչի համար է նա (եւ ոչ միայն նա) յայտնւել հասարակական-քաղաքական ասպարէզում:

 

 «Yerkir.am»

Յարակից լուրեր

  • 90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին
    90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին

    Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի կողմից հայ լրագրութեան առաջնեկ «Ազդարար» ամսագրի (Մադրաս, 1794-1796 թթ.) հիմնադրումից շուրջ 100 տարի անց՝ հայ առաջին քաղաքական կուսակցութիւններից մէկը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայրենիքի ամենատարբեր հատւածներում, Սփիւռքի հեռաւոր եւ մօտ գաղթօջախներում սկզբնաւորելու էր տասնեակ, հետագայում՝ հարիւրաւոր պարբերականների ընթացքը, որոնք ՀՅԴ կազմակերպական կառոյցների, գաղափարական հնոցների հետ հայրենիքում եւ աշխարհի բազմաթիւ անկիւններում կռիւ էին տալու յանուն հայ ժողովրդի յարատեւման, հայկական շարունակականութեան ապահովման:

  • ՀՀ-ում վերաիրագործւում են աւիսնուրիջանեանական հայադաւ ծրագրերը
    ՀՀ-ում վերաիրագործւում են աւիսնուրիջանեանական հայադաւ ծրագրերը

    ԽՍՀՄ-ի փլուզումը լաւագոյն առիթն էր, որպէսզի հայ ժողովուրդը վերացնի այն բոլոր հետեւանքներն ու շեղումները, որոնք առաջացել էին խորհրդային տարիներին: 

    Յիշեցնենք՝ այդ ճանապարհով գնացին ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանը, որոնք լուծարեցին խորհրդային տարիներին կազմաւորւած Հարաւօսեթական եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզերը (Աջարիայի ինքնավարութիւնը ձեւական պահպանւում է, քանզի այն լուծարելու դէպքում Աջարիան կարող էր անցնել Թուրքիային: Լայն ինքնավարութիւն տրւեց նաեւ փաստացի անկախացող Աբխազիային): 

  • 3 իրավիճակ, կամ ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարւելը
    3 իրավիճակ, կամ ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարւելը

    Հասարակութեան ընդդիմադիր հատւածները Փաշինեանի աղէտաբեր իշխանութեան հրաժարականին հասնելու գործողութիւնների քննարկման շրջանակներում առաջ են քաշում նաեւ խորհրդարանական ընդդիմութեան կողմից մանդատները վայր դնելու եւ դրանով խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու տարբերակը: Փաստենք, որ այդ առաջարկն այս կամ այն ինտենսիւութեամբ քննարկում են հիմնականում ուղղորդւած եւ ընդդիմութեանը դիտաւորութեամբ հեղինակազրկելու գործին լծւած անձինք կամ ինչ-որ միաւորումներ:

  • Թուրքական «բաղձալի ժամին» սպասելով կամ ի՞նչ է կատարւում
    Թուրքական «բաղձալի ժամին» սպասելով կամ ի՞նչ է կատարւում

    Նա երբե'ք չի կրակի թուրքի վրայ, կրկնում եմ՝ երբե՛ք, քանի որ իր ողջ կոնցեպտին, այն է՝ թուրքի հետ Մեծ քիրւայութիւն անելու եւ ռուսներին տարածաշրջանից քշելու ահեղ մոլուցքին դէմ է դա։ 

  • ՀՀ-ն Փաշինեանի հակառուսական նոր արկածախնդրութեան սեմին
    ՀՀ-ն Փաշինեանի հակառուսական նոր արկածախնդրութեան սեմին

    Արշակ Կարապետեանի փոխարէն Սուրէն Պապիկեանին պաշտպանութեան նախարար նշանակելը բոլորովին կապ չունի սահմանների անվտանգութեան ամրացման կամ ադրբեջանցիներին դուրս քշելու՝ գոյութիւն չունեցող նպատակների հետ: Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ, եթէ իսկապէս Արշակ Կարապետեանին պաշտօնից ազատել են ադրբեջանական ներխուժմանը հակազդել չկարողանալու համար, ապա պէտք է, որ Կարապետեանին փոխարինէր կարծր դիրքորոշումներով յայտնի եւ չափազանց փորձառու մի զինւորական, որը հաշւած ժամերի ընթացքում կը շտկէր իրավիճակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։