Հա

Քաղաքական

19/08/2021 - 17:40

«Քննարկւո՞ւմ է արդեօք անկլաւների ու Մեղրիի միջանցքի հարցը». Իշխան Սաղաթելեան

Մենք բազմիցս յայտարարել ենք. ՀՀ իշխանութիւնները պէտք է բացատրեն, թէ ինչի շուրջ են բանակցում: Այս մասին օգոստոսի 19-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց խորհրդարանի ընդդիմադիր փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը, երբ իրեն խնդրեցին մեկնաբանել փոխվարչապետների եռակողմ յանձնաժողովի աշխատանքի վերսկսման մասին հաղորդումը՝ չնայած Հայաստանի իշխանութիւնների՝ նախկինում տրած հաւաստիացումներին, որ դա հնարաւոր կը լինի միայն ներխուժած թշնամու զօրամիաւորումների՝ երկրի տարածքից դուրս գալուց յետոյ:

«alikonline.ir» - Մենք բազմիցս յայտարարել ենք. ՀՀ իշխանութիւնները պէտք է բացատրեն, թէ ինչի շուրջ են բանակցում: Այս մասին օգոստոսի 19-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց խորհրդարանի ընդդիմադիր փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը, երբ իրեն խնդրեցին մեկնաբանել փոխվարչապետների եռակողմ յանձնաժողովի աշխատանքի վերսկսման մասին հաղորդումը՝ չնայած Հայաստանի իշխանութիւնների՝ նախկինում տրած հաւաստիացումներին, որ դա հնարաւոր կը լինի միայն ներխուժած թշնամու զօրամիաւորումների՝ երկրի տարածքից դուրս գալուց յետոյ:

Նա յիշեցրեց, որ կան տեղեկութիւններ, այդ թւում՝ պաշտօնական, որ բանակցութիւնները շարունակւում են: «Բայց ինչի՞ շուրջ: Արդեօ՞ք  բանակցութիւններում քննարկւում է անկլաւների հարցը: Քննարկւո՞ւմ է արդեօք Մեղրիի միջանցքի հարցը: Ի՞նչ է նշանակում խաղաղութիւն ասւածը»,- հարցրեց փոխխօսնակը:

Սաղաթելեանը նշեց, որ թշնամու վարքագիծն ու մօտեցումները քաջ յայտնի են. Բաքուն, օգտւելով ստեղծւած իրավիճակից, փորձում է պոկել առաւելագոյնը: «Այս ֆոնին Ադրբեջանը նոյնպէս հանդէս է գալիս լկտի եւ սադրիչ յայտարարութիւններով, այդ թւում՝ Վարդենիսի, Սիւնիքի եւ Սեւանի մասին: Ամենակարեւոր հարցն այն է, թէ ինչպիսին է Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումն այս իրավիճակում: Ոչ ոք դէմ չէ բանակցութիւններին, բայց չպէտք է բանակցութիւններ վարել ճնշման արդիւնքում: Աւելին, այդ բանակցութիւնների արդիւնքում մենք չենք կարող նոր զիջումների գնալ: Կան հարցեր, որոնք անպատասխան են մնում, իսկ մարդիկ, ովքեր յայտնւել են Հայաստանում իշխանութեան մէջ, ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի Հանրապետութեան շահերը»,- ընդգծեց խորհրդարանի փոխխօսնակը:

Յիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկւայում Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսեց աշխատանքը: Հաղորդւում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հարաւային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցութեան վերականգնման հեռանկարները եւ հետագայ աշխատանքների ընթացքը երեք երկրների ղեկավարների 2021 թւականի յունւարի 11-ի յայտարարութեան շրջանակներում: Սակայն աւելի վաղ Հայաստանի իշխանութիւններն ամենաբարձր մակարդակով յայտարարել էին, որ յանձնաժողովի աշխատանքը կարող է վերսկսւել միայն ներխուժած ադրբեջանական զօրամասերի դուրսբերումից յետոյ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։