Հա

Քաղաքական

25/08/2021 - 08:25

«Հարւած ստացայ ոտքերիս, ճակատիս, պատռւել է վերնաշապիկս. սա պէտք է ընդունւի որպէս յանցագործութեան մասին պաշտօնական հաղորդում». Արծւիկ Մինասեանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկի մասին

Այն, ինչ տեղի ունեցաւ ԱԺ դահլիճում, յանցագործութիւն է՝ կազմակերպւած Նիկոլ Փաշինեանի կողմից եւ ՊՊԾ պետ Սարգիս Յովհաննիսռանի անմիջական ներգրաւմամբ: 

«alikonline.ir» - Այն, ինչ տեղի ունեցաւ ԱԺ դահլիճում, յանցագործութիւն է՝ կազմակերպւած Նիկոլ Փաշինեանի կողմից եւ ՊՊԾ պետ Սարգիս Յովհաննիսռանի անմիջական ներգրաւմամբ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:

«Նա կատարել է կոնկրետ յանցագործութիւն, եւ սա պէտք է ընդունւի որպէս յանցագործութեան մասին պաշտօնական հաղորդում: Անվտանգութեան աշխատակիցները, անհամաչափ ուժ կիրառելով, անւայելուչ պահւածքով փորձում էին պատգամաւոր Աննա Մկրտչեանին դահլիճից հանել: Ես ընդդիմացայ, նրանք ոչ միայն չդադարեցին, այլեւ յարձակւեցին ինձ վրայ: Պատռւել է վերնաշապիկս, հարւած ստացայ ոտքերիս, ճակատիս, սրանք վկայում են, որ գործ ունենք յանցաւոր խմբաւորման հետ»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։