«Գեներալն իրեն դրսեւորեց գեներալի պէս»․ Ռուբէն Մելիքեան
«alikonline.ir»- Իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը գրում է․
«2-3 հազար տարի է՝ ինչ մարդկութիւնն ունեցել է «գեներալներ» կոչւող մարդկանց շրջանակ։ Հարիւրամեակներով այդ մարդկանց համար ձեւաւորւել է պատւի մի չգրւած կոդեքս, պարտականութիւնների մի համակարգ, որը գեներալների համար միշտ աւելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տւեալ պետութեան օրէնքներում։
Այդ չգրւած կոդեքսի մաս է օրինակ, դէմ առ դէմ վիրաւորանքին համարժէք արձագանքելու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹԻւՆԸ, խօսքը գետնով չտալու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹԻւՆԸ, եւ այլն։
Ի՞նչ տեղի ունեցաւ այսօր։ Շիշ բռնողը Գեներալ-գնդապետ Օհանեանին անուղղակիօրէն անւանեց «դաւաճան» եւ ուղղակիօրէն՝ «արա»-ով դիմեց։ Ու այդ վիրաւորանքին գեներալը արձագանգեց շատ համարժէք։ Գեներալն իրեն դրսեւորեց գեներալի պէս. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացւեցին կապիտուլեանտի առջեւ՝ իրենց խօսքը գետնով տալով։
Այսքան բան»։