Հա

Քաղաքական

26/08/2021 - 12:15

«Այս իշխանութիւնը Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, Կապան-Ճակատէն ճանապարհը մեր բոլորի թիկունքում առանձին յուշագրով ստորագրել եւ յանձնել է թշնամուն». Աննա Գրիգորեան

Երէկ զինւած ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ շրջափակման մէջ են թողել մեր հայրենակիցներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելոյթով յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ նշելով, որ ռուս սահմանապահների միջնորդութեամբ հնարաւոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից:

«alikonline.ir» - Երէկ զինւած ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ շրջափակման մէջ են թողել մեր հայրենակիցներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելոյթով յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ նշելով, որ ռուս սահմանապահների միջնորդութեամբ հնարաւոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից:

«Ուզում եմ յիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը, ինչպէս նաեւ Կապան-Ճակատէն ճանապարհը այս իշխանութիւնը մեր բոլորի թիկունքում առանձին յուշագրով ստորագրել եւ յանձնել է թշնամուն՝ ասելով, որ այդպէս է ապահովելու Սիւնիքի անվտանգութիւնը: Ի վերջոյ, կարողացա՞ք ապահովել Սիւնիքի անվտանգութիւնը»,- ասաց նա՝ դիմելով իշխանութեանը:

«Երկու օր է՝ խօսում էք խաղաղութիւնից. ի վերջոյ, հասկանո՞ւմ էք, որ այսպէս խաղաղութիւն չեն կառուցում, պարտութեան կուսակցութիւնը չի կարող բերել արժանապատիւ խաղաղութիւն, այլ միայն նւաստացում»,- յայտարարեց պատգամաւորը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։