Հա

Քաղաքական

26/08/2021 - 15:40

«Ժողովուրդը իրենց մանդատ է տւել նոր տարածքներ յանձնելո՞ւ»․ Իշխան Սաղաթելեան

Իշխանութիւնները 3 թեմա ունեն՝ «Մարտի մէկ», «Հոկտեմբերի 27», «Պօղոս Պօղոսեան»: Եկել ենք, քննարկում ենք երկրի ապագան, անվտանգութիւնը, իրենք շարունակ խօսում են նրանից, ինչից երեք տարի խօսել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Իշխանութիւնները 3 թեմա ունեն՝ «Մարտի մէկ», «Հոկտեմբերի 27», «Պօղոս Պօղոսեան»: Եկել ենք, քննարկում ենք երկրի ապագան, անվտանգութիւնը, իրենք շարունակ խօսում են նրանից, ինչից երեք տարի խօսել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«Հոկտեմբերի 27-ի հետ կապւած եւս մէկ անգամ կրկնում ենք՝ այս դահլիճում եւ այս իշխանութեան մէջ գտնւողներից շատերը հոկտեմբերի 27-ից յետոյ եղել են իշխանութիւն, երեք տարի էլ իշխանութեան են, փաստ ունեն, թող խօսեն: Խաչատուր Սուքիասեանը երէկ բացայայտեց «Հոկտեմբերի 27»-ի շարժառիթները, կարելի է պատկերացնել, թէ ովքեր են շահագրգռւած եղել «Հոկտեմբերի 27»-ի համար ու ինչու տեղի ունեցաւ այդ ահաբեկչութիւնը: Երեք օր է քաղաքական մեծամասնութիւնը մեզ համոզում է, որ պէտք է մեր հայրենիքը 20 տարի առաջ տայինք թշնամուն ու աւելի լաւ կը լինէր»,- ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելուն, Սաղաթելեանը նշեց. «Երէկւանից Գորիս-Կապան ճանապարհը արգելափակւած է, եկել, խօսում են Սերժ Սարգսեանից, Ռոբերտ Քոչարեանից: Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատւածը գտնւում է ադրբեջանցիների հսկողութեան տակ, իրենք խաղաղութիւնից են խօսում»:

Պատգամաւորի խօսքով՝ իշխանութիւնները յատուկ են գնում սադրանքների, որպէսզի հասարակութեան ուշադրութիւնը շեղեն կառավարութեան ծրագրից:

«Կառավարութեան ծրագրի մէջ յստակ նկարագրել են՝ մեզ վրայ յոյս չդնես, մենք գնալու ենք նոր կապիտուլեացիայի: Ես մեր խմբակցութեան անունից յայտարարում եմ՝ մենք չենք համակերպւելու այս իրավիճակի հետ: Իշխանութիւնը փորձում է «կանտրոլ» անել ընդդիմադիր գործիչների ելոյթները, որ ելոյթը իրենց դուրը չի գալիս, հրաւիրում են ՊՊԾ-ին, պատգամաւորներին դուրս հանում: Որ օրը ընդդիմութիւնը դադարի «հողատու» ասելուց, ինքը այլեւս ընդդիմութիւն չէ»:

Սաղաթելեանը չյստակեցրեց՝ յարուցւելու են քրէական գործեր երէկւայ տեղի ունեցածի վերաբերեալ:

«Ես շատ մեկնաբանութիւններ չունեմ, միայն մի բան կարող եմ ասել, եթէ մէկի մտքով անցնում է, որ ինձ կարող է խփել եւ գիշերը հանգիստ քնել, ես իրեն շնորհաւորում եմ: Իրենք ասում են մենք ժողովրդից ստացել ենք մանդատ, ինչ ապօրինութիւն կուզենք, կանենք, ժողովուրդը իրենց մանդատ է տւել նոր տարածքներ յանձնելո՞ւ»:

Խօսելով առկայ լարւածութեան պայմաններում ԱԺ հետագայ գործունէութեան մասին՝ Սաղաթելեանը ասաց. «Մենք ասել ենք, որ գալու ենք ժողովրդին ցոյց տանք, որ այս մարդին նոր դժբախտութիւն են բերելու երկրի գլխին, իրենք ասում են՝ «չէ, պէտք է չանէք, որովհետեւ մենք շատ ենք»: Իրենցից շատերին փողոցում դէմ առ դէմ կանգնես, մի քիչ էլ մութ լինի, սիրտը կը կանգնի, ինքնասպան կը լինեն»:

Սաղաթելեանը համոզւած է, որ այս խորհրդարանը երկար կեանք չի կարող ունենալ:

«Երկրւմ ստեղծւած ճգնաժամը յաղթահարւած չէ, որովհետեւ ճգնաժամի պատճառը դեռ կայ։ Հետեւաբար ոչ այս իշխանութիւնը, ոչ էլ այս խորհրդարանը երկար կեանք չի կարող ունենալ»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։